Համերգ՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Կառավարությունն ընդունել է 2026 թվականի վարժական հավաքների ժամկետների վերաբերյալ որոշում

Գործադիրի որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Ըստ այդմ՝ 2026 թ. ընթացքում կհայտարարվեն  պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ … Read more

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP նախագծի իրականացման համար․ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը անհրաժեշտ է TRIPP տրանսպորտային նախագծի իրականացման համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ի ճեպազրույցի ժամանակ: «Ներկայումս որոշակի աշխատանքային գործընթացներ են ընթանում: Իհարկե, ամեն ինչ տեղի կունենա նաև գետնի վրա, քանի որ հաղորդակցությունները և TRIPP նախագիծը գործարկելու համար սահմանի առնվազն այս հատվածները պետք է սահմանազատվեն»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով սահմանազատման և … Read more

Երեւանն ու Բաքուն ապրանքացանկեր են փոխանակել առուվաճառքի համար

Հայաստանը եւ Ադրբեջանը նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակել, թե ինչ կարող են վաճառել ու գնել, կա հետաքրքրություն, գործընթաց, այսօր կայացած ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ցանկերն այժմ ուսումնասիրվում են։ Կառավարության ղեկավարը պատմել է, որ փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է նավթամթերք վաճառել։ Հայաստանի կառավարությունը, նախնական … Read more

Արեւմտահայերէն լուրեր 08 Յունուար. 2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Հալէպի մէջ ապահովական իրավիճակը կը մնայ լարուած, օդակայանը եւ ուսումնական հաստատութիւնները կը շարունակեն փակ մնալ։ • Հայ Առաքելական եկեղեցւոյ բարենորոգման խորհուրդը գումարեց իր առաջին նիստը։ • Վարչապետը հրաժեշտի հանդիպում ունեցաւ Հայաստանի մէջ Ամերիկայի դեսպանին հետ։ • Իրան մեղադրած է Ամերիկան երկրի ներքին գործերուն միջամտելու համար։ • Կրինլանտ կարեւոր նշանակութիւն ունի հակա-հրթիռային պաշտպանութեան տեսանկիւնէն․ Վենս։ … Read more

Հալեպի հայաբնակ թաղամասերում հրանոթների պայթյունից նյութական վնասներ են գրանցվել

Հունվարի 8-ի վաղ առավոտյան Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով Շեյխ-Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում հրասանդների պայթյուններ են գրանցվել, որոնց հետևանքով էլ նյութական վնասներ են գրանցվել,հայտնել է «Գանձասար» պարբերականը: Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։ Այժմ քաղաքում տիրում է զգուշավոր հանդարտություն, սակայն ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ։ Սննդամթերքի խանութները, փռերն ու բժշկական հաստատությունները շարունակում են … Read more

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13- 15մ/վրկ, 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի … Read more

2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ

2025 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանն է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ամփոփելով 2025 թվականի ցուցանիշները զբոսաշրջության ոլորտում՝ կառավարության նիստում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։   «Այս տարի ունենցել ենք 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է … Read more

ԵՄ-ԵԱՏՄ բալանսավորման հայկական տարբերակի հնարավորությունը․ տնտեսագետներն օրգանական զարգացման կողմնակից են

2025թ վերջում Բրյուսելում հայտարարվեց  ՀՀ-ԵՄ ռազմավարական նոր օրակարգի մասին, ինչը ենթադրում է հարաբերությունների ավելի սերտացում։ ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար ԵՄ ինտեգրացիոն ճանապարհը ի՞նչ մարտահրավերներ է պարունակում և ի՞նչ հնարավորություններ կարող է ընձեռել։ Այս հարցերն օր-օրի ավելի հրատապ են դառնում։ Տնտեսագետները «Ռադիոլուրի» հետ զրույցում հուշում են, որ տնտեսությունը կտրուկ շրջադարձեր չի սիրում և, որ բնականոն զարգացումներ … Read more

ԱՄՆ-ում սկսվել են բողոքի ցույցեր ներգաղթային ծառայության գործողությունների դեմ՝ 37-ամյա կնոջ սպանությունից հետո

Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքում բողոքի ցույցեր են ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպանությունից հետո։ BBC-ին հայտնում է, որ բողոքի գործողությունները տեղի են ունենում քաղաքի տարբեր շրջաններում, բայց հիմնական հավաքը այն վայրում է, որտեղ նախօրեին ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է 37-ամյա կնոջը։ Ձյան վրա ծաղիկներով ու մոմերով ինքնաբուխ հուշարձանի մոտ ցուցարարները իրենց ելույթներում եւ վանկարկումներում … Read more