
2025 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանն է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ամփոփելով 2025 թվականի ցուցանիշները զբոսաշրջության ոլորտում՝ կառավարության նիստում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս տարի ունենցել ենք 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ զբոսաշրջիկների թվաքանակի առումով Հայաստանի համար լավագույն տարին եղել է 2023 թվականը․ «Պատմական լավագույն տարին եղել է 2023 թվականը, երբ ունեցել ենք 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի: Բայց, օրինակ, ՌԴ-ից այս տարի ունեցել ենք 216 հազարով պակաս զբոսաշրջիկ, քան 2023 թվականին, մինչդեռ քանի որ կարողացել ենք այլ երկրներից 166 հազարով ավելի զբոսաշրջիկ ունենալ, դրա հաշվին նվազումն ընդամենը եղել է 50 հազար»: