Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Մարտունիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի … Read more

Կատարված աշխատանքի իրական ցուցանիշը բյուջեի կատարողականն է․ Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում 2025թ բյուջեն կատարվել է 111 տոկոսով: Սեփական եկամուտների մուտքերն ավելացել են տարեվերջին: Նախորդ տարվա կատարողականի հիման վրա մարզի 7 համայքների բյուջեները համեմատաբար ավել են պլանավորում, իսկ տարվա ընթացքում աստիճանաբար համալրում են: Սեփական եկամուտների մուտքերի գծով փոքր ինչ թերացել է Փարաքար համայնքը՝ բյուջեն կատարելով 98.3 տոկոսով, իսկ մյուս համայնքներում գերազանցել են 100 տոկոսը: Համայնքների … Read more

Ցուցարարները հաճոյանում են Թրամփին. Ալի Խամենեի — Հայաստանի Հանրային Ռադիո

REUTERS Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին իր այսօրվա հեռուստաուղերձում հայտարարել է, որ փողոց դուրս եկած եւ ամեն ինչ ավերող ցուցարարները փորձում են հաճոյանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա քաղաքացիներին կոչ է արել հույսեր չկապել ամերիկյան նախագահի հետ։ Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ Դոնալդ Թրամփի ձեռքերը «ավելի քան հազար իրանցիների արյան մեջ են թաթախված», … Read more

Իրանում այսօր սպասվում է գերագույն հոգեւոր առաջնորդի ուղերձը՝ բողոքի ցույցերի ֆոնին

REUTERS Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ուղերձով հանդես կգա երկրում տեղի ունեցող «ահաբեկչական գործողությունների» վերաբերյալ, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի գործողությունների արդյունքում, ըստ Human Rights Activists News Agency-ի, զոհվել է առնվազն 42 ցուցարար և անվտանգության ծառայությունների ութ աշխատակից, ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Իրանում բողոքի … Read more

NAN-ի որոշ խմբաքանակներ հետ են կանչվել ՍԱՏՄ պահանջով — Հայաստանի Հանրային Ռադիո

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ ( կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված … Read more

Դատախազ Արման Բաղդասարյանն ազատվել է աշխատանքից. մեկ ամիս առաջ նա փաստաբանի արտոնագիր էր ստացել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը հունվարի 7-ին ազատվել է աշխատանքից։ Նրա ազատման հրամանը հրապարակվել է դատախազության կայքում, որից տեղեկանում ենք, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն։ Արման Բաղդասարյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալուստանյանի գործով … Read more

Հալեպում հարաբերական անդորր է — Հայաստանի Հանրային Ռադիո

Սիրիայի պաշտպանության նախարարությունը այս գիշեր հայտարարել է Հալեպում հրադադարի հաստատման մասին։ Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ քրդամետ Սիրիայի ժողովրդավարական ուժերին տրվել է մի քանի ժամ՝ Հալեպի որոշ շրջաններից դուրս գալու համար։ Քրդերը առայժմ չեն մեկնաբանել սիրիական իշխանությունների հայտարարությունները, հաղորդում է BBC-ին։ Իր հերթին թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ սիրիական բանակը ինչ-որ չափով իր հսկողության … Read more

Ավտոճանապարհները ըստ Ճանապարհային դեպարտամենտի եւ Փրկարար ծառայության հաղորդագրությունների

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդման համաձայն` հունվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման … Read more

Դպրոցի տնօրենների մրցույթի համար զարգացման ծրագիր գրողը բացահայտված է. «Ռադիոլուրի» նյութի հետքերով

Դպրոցների տնօրենների մրցույթին ներկայացնելու համար զարգացման ծրագրեր գրող ու դրանք թեկնածուներին վաճառող մարդը բացահայտվել ու նույնականացվել է։ «Ռադիոլուր»-ը նախկինում ահազանգել էր՝ հայտարարությունների տարածման կայքերից մեկում առաջարկվում է տնօրենների մրցույթին ներկայացնելու զարգացման ծրագրերը։ Գինն սկսվում էր 450 000 դրամից։  Ցանկացողները կարող են գնել ծրագիրն ու ներկայացնել ԿԳՄՍ՝ տնօրենների մրցույթին մասնակցելու համար։ Նախարար Ժաննա Անդրեասյանի պատասխանը՝ գործը … Read more

Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կբարձրանա — Հայաստանի Հանրային Ռադիո

Լուսանկարը՝ Անի Զեյթունցյանի Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։Քամին հարավարեւմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ այսօր ցերեկ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում՝ 2-4 աստիճանով։ Երեւանում կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է … Read more