
Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հարավարեւմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ այսօր ցերեկ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում՝ 2-4 աստիճանով։
Երեւանում կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է ձյուն: Ցերեկը` +2+4, գիշերը` 0-2։
Երեւանում ամենատաք հունվարի 9-ը արձանագրվել է 1977 թվականին` 11.5°C, ամենացուրտը` 1983 թվականին`- 23.6°C։