Դպրոցի տնօրենների մրցույթի համար զարգացման ծրագիր գրողը բացահայտված է. «Ռադիոլուրի» նյութի հետքերով

Դպրոցների տնօրենների մրցույթին ներկայացնելու համար զարգացման ծրագրեր գրող ու դրանք թեկնածուներին վաճառող մարդը բացահայտվել ու նույնականացվել է։

«Ռադիոլուր»-ը նախկինում ահազանգել էր՝ հայտարարությունների տարածման կայքերից մեկում առաջարկվում է տնօրենների մրցույթին ներկայացնելու զարգացման ծրագրերը։ Գինն սկսվում էր 450 000 դրամից։  Ցանկացողները կարող են գնել ծրագիրն ու ներկայացնել ԿԳՄՍ՝ տնօրենների մրցույթին մասնակցելու համար։ Նախարար Ժաննա Անդրեասյանի պատասխանը՝ գործը ՊԵԿ-ի ոլորտում է,  կառույցը կուսումնասիրի այդ մարդու գործունեությունը ու կգա եզրակացության։ Ասուլիսի ժամանակ, ի պատասխան «Ռադիոլուր»-ի հարցի, Ժաննա Անդրեասյանն ասել է՝ ՊԵԿ-ն իր գործն արել է, անձն ու նրա գործունեությունը բացահայտված են։

Տես նաեւ` «Մենք մի փոքր ճգնաժամային իրավիճակում ենք». ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյան

Leave a Comment