
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը հունվարի 7-ին ազատվել է աշխատանքից։
Նրա ազատման հրամանը հրապարակվել է դատախազության կայքում, որից տեղեկանում ենք, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն։
Արման Բաղդասարյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալուստանյանի գործով հանրային մեղադրողն էր։
Նախորդ տարեվերջին, ըստ Փաստաբանների պալատի տեղեկության, նա դեկտեմբերի 6-ին փաստաբանի արտոնագիր էր ստացել։