
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին իր այսօրվա հեռուստաուղերձում հայտարարել է, որ փողոց դուրս եկած եւ ամեն ինչ ավերող ցուցարարները փորձում են հաճոյանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա քաղաքացիներին կոչ է արել հույսեր չկապել ամերիկյան նախագահի հետ։
Իրանի գերագույն առաջնորդը հավելել է, որ Դոնալդ Թրամփի ձեռքերը «ավելի քան հազար իրանցիների արյան մեջ են թաթախված», և կանխատեսել է ԱՄՆ նախագահի տապալումը։ Նա կոչ է արել «պարոն Թրամփին զբաղվել Միացյալ Նահանգների ներքին խնդիրներով»։
Այաթոլլա Խամենեին իրանցիներին ազգային միասնության կոչ է արել։