Իրանում այսօր սպասվում է գերագույն հոգեւոր առաջնորդի ուղերձը՝ բողոքի ցույցերի ֆոնին

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ուղերձով հանդես կգա երկրում տեղի ունեցող «ահաբեկչական գործողությունների» վերաբերյալ, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի գործողությունների արդյունքում, ըստ Human Rights Activists News Agency-ի, զոհվել է առնվազն 42 ցուցարար և անվտանգության ծառայությունների ութ աշխատակից, ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ։

Իրանում բողոքի ակցիաները սկսվել է Թեհրանի գլխավոր շուկայից, երբ փողոց էին դուրս եկել խանութների սեփականատերերն ու ուսանողները՝ դժգոհելով ազգային արժույթի կտրուկ արժեզրկման դեմ եւ կառավարության դրան արձագանքելու գործողություններից։

Տես նաեւ Իրանում ռիալի արժեզրկման ֆոնին ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել, սկսվել են բողոքի գործողություններ

Leave a Comment