Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ

Իրանում վերջին իրադարձությունների ֆոնին հայ-իրանական անցակետում արտառոց իրավիճակ չկա, հանդարտ է՝ «Ռադիոլուր»-ին ասել է Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանը։ Սովորական աշխատանքային ռեժիմ է, Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում կամ կուտակումներ չկան․ «Սահմանային անցակետը, մաքսային ծառայությունն ու համայնքային կառույցները շարունակում են գործել իրենց բնականոն ռեժիմով»։ Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների վերակազմակերպման մասով որևէ հատուկ քայլ չի ձեռնարկվել․ … Read more

Քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները և դրանց շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների կատարման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Նշվել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումը իրական կյանքում, … Read more

Վարչապետը Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է պատարագի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է Սուրբ և Անմահ պատարագի: ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր՝ այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, կմասնակցի Սուրբ և անմահ պատարագի։ Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ … Read more

Երևանից Թեհրան մեկնող ու ժամանող չվերթեր են չեղարկվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Երևանից Թեհրան մեկնող ու ժամանող չվերթեր են չեղարկվել։ Մասնավորապես, այսօր ժամը 18:15-ին Երևանից Իրանի մայրաքաղաք մեկնումը չեղարկվել է,17:15-ին նախատեսված ժամանումը Երևան՝ ևս. «Ռադիոլուրի» փոխանցմամբ` տվյալները ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի են։ Վաղվա համար Թեհրան նախատեսված այլ չվերթեր կան։ Հարևան երկրում լարվածության ֆոնին սոցցանցերում նախօրեին լուրեր կային, որ Իրանի տարբեր շրջաններում հրապարակվում են NOTAM-ներ (Notice to Air … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան լիովին աջակցում է իրանցիներին

Թեհրանի փողոցներում և աշխարհի տարբեր քաղաքներում ազատություն պահանջող իրանցի կանանց և տղամարդկանց ոտնաձայների արձագանքն է, X սոցիալական ցանցի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Նրանք պահանջում են խոսքի, հավաքների, տեղաշարժի և, ամենից առաջ, կյանքի ազատություն, նշել է Ֆոն դեր Լեյենը՝ հայտարարելով, որ Եվրոպան լիովին աջակցում է իրանցիներին։ Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, … Read more

ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքի ծավալներն աճել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ հունվարի 8-ի կառավարության նիստը բավականին «խոստումնալից» էր։ Օրինակ, հանրությունը տեղեկացավ, որ «թավշյա, խաղաղասեր, ժողովրդավարական և սոցիալական» կառավարությունը երկար «դեգերումներից» հետո եկել է այն եզրահանգման, որ  թոշակառուների կենսաթոշակը բարձրացնելու անհրաժեշտություն չկա։ Պետության բաժանած խղճուկ գումարները նույնիսկ չեն բավականացնում օրվա հացին, ուր մնաց, որ թոշակառուն մտածի տաքանալու կամ կենսական այլ բարիքներից օգտվելու մասին։ Ավելի լավ են … Read more

Թրամփը, ով առաջնորդվում է «միայն սեփական բարոյականությամբ», չունի միջազգային իրավունքի կարիքը․ ԱՄՆ-ն հեռանում է 66 կառույցից

Անցնող շաբաթվա միջազգային լրահոսի առաջին էջերում էր Թրամփի հերթական որոշումը, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա միջազգային միանգամից 66 կառույցից, որոնցից 31-ը` ՄԱԿ-ի անմիջական ենթակայության։ Թրամփը խնդրահարույց ու անիմաստ է համարել հատկապես Կլիմայի փոփոխությունների, գենդերային հավասարության ու հակամարտության հարցերով զբաղվող կառույցներին անդամակցությունը։ Նախորդիվ տված հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ առաջնորդվում է իր բարոյականությամբ, ոչ … Read more

Կիևի բնակիչների կեսը ցրտահարվելու վտանգի առաջ է․ քաղաքապետը հեռանալու, նախագահը՝ մնալու կոչ է անում

Ռուսաստանը հաստատել է Ուկրաինայի կարևորագույն թիրախներին «Օրեշնիկ» հրթիռային համակարգ կիրառելով զանգվածային հարված հասցնելը։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության՝ դա տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 29-ի գիշերը` Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով գրոհի փորձին ի պատասխան։ Կիևի քաղաքապետը սա գնահատել է որպես պատերազմական 4 տարում ենթակառուցվածքներին հասցված ամենամասշտաբային հարվածը, որի հետևանքով ցրտահարվելու վտանգի առջև … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 10.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 10.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Համացանցը գիշերը «եռում» էր եկեղեցու շուրջ կրքերից․ «նյարդերի պայքար» է սկսվել Որքանով են կրճատվել Գերմանիայի վիզայի հերթերը․ գործընթացը դյուրացվել է, վճարները՝ շատացել Թրամփը, ով առաջնորդվում է «միայն սեփական բարոյականությամբ», չունի միջազգային իրավունքի կարիքը․ ԱՄՆ-ն հեռանում է 66 կառույցից Back to top button

Համացանցը գիշերը «եռում» էր եկեղեցու շուրջ կրքերից․ «նյարդերի պայքար» է սկսվել

Ամանորից հետո գրեթե ամենօրյա զարգացումներ սկսեցին ծավալվել Հայ առաքելական եկեղեցու շուրջ՝ իշխանության  ներկայացրած «եկեղեցու բարենորոգում»  ծրագրի շրջանակում։ Հայաստանի վարչապետի նախաձեռնած այս ծրագիրը սկսել է իրականացվել տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների  գործակցությամբ։ Հունվարի 10-ի գիշերը, թերևս, մինչև այս պահը ամենաշրջադարձային պահերից էր․ առավոտյան արդեն պարզ դարձավ, որ կաթողիկոսին հեռացնելու օրակարգով ծրագրին միացել է 20-ից ավելի եկեղեցական։ Եթե … Read more