Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան լիովին աջակցում է իրանցիներին

Թեհրանի փողոցներում և աշխարհի տարբեր քաղաքներում ազատություն պահանջող իրանցի կանանց և տղամարդկանց ոտնաձայների արձագանքն է, X սոցիալական ցանցի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Նրանք պահանջում են խոսքի, հավաքների, տեղաշարժի և, ամենից առաջ, կյանքի ազատություն, նշել է Ֆոն դեր Լեյենը՝ հայտարարելով, որ Եվրոպան լիովին աջակցում է իրանցիներին։

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ ինքը խստորեն դատապարտում է օրինական ցույցերի բռնի ճնշումը։

Նա նաև կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալված ցուցարարներին, վերականգնել ինտերնետի հասանելիությունը և հարգել հիմնարար իրավունքները։

Leave a Comment