Վարչապետը Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է պատարագի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է Սուրբ և Անմահ պատարագի:

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր՝ այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, կմասնակցի Սուրբ և անմահ պատարագի։

Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից:

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Leave a Comment