Երևանից Թեհրան մեկնող ու ժամանող չվերթեր են չեղարկվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Երևանից Թեհրան մեկնող ու ժամանող չվերթեր են չեղարկվել։ Մասնավորապես, այսօր ժամը 18:15-ին Երևանից Իրանի մայրաքաղաք մեկնումը չեղարկվել է,17:15-ին նախատեսված ժամանումը Երևան՝ ևս. «Ռադիոլուրի» փոխանցմամբ` տվյալները ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի են։

Վաղվա համար Թեհրան նախատեսված այլ չվերթեր կան։

Հարևան երկրում լարվածության ֆոնին սոցցանցերում նախօրեին լուրեր կային, որ Իրանի տարբեր շրջաններում հրապարակվում են NOTAM-ներ (Notice to Air Missions/Airmen/ թռիչքային անձնակազմին ուղղված ծանուցումներ)՝ պարտադիր նախազգուշացումներ ավիացիայի համար։

Սովորաբար սա վկայում է օդային տարածքի ժամանակավոր սահմանափակումների կամ փակման մասին, ռազմական պատրաստության, հրթիռային կամ օդային ակտիվության վերաբերյալ, կոնկրետ գոտիներում անվտանգության ռիսկերի աճի մասին։ Նման ծանուցումները հաճախ հրապարակվում են լարվածության սրման, ռազմական պատրաստության կամ հատուկ գործողությունների նախաշեմին կամ ընթացքում։

Պաշտոնական Թեհրանը օդային սահմանափակումների մասին չի հայտնել։

Leave a Comment