Ավելի ուժեղ ու դիմակայուն Սյունիք․ ԵՄ-ն՝ մարզի կողքին — Հայաստանի Հանրային Ռադիո

Կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ, ենթակառուցվածքներ, փոքր ու միջին բիզնես․ «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում 2021թ․-ից մարզում իրականացվել է 28 ծրագիր, ընթացքի մեջ է 40-ը, առաջիկայում կտրվի ևս 10-ի մեկնարկը։ Նախաձեռնությունը Եվրոպական միությանն է՝ Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ 11 երկրների և Շվեյցարիայի հետ գործակցությամբ։ Նպատակը  Սյունիքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը … Read more

Հարձակման նախերգա՞նք, թե՞ նահանջի ճանապարհի հարթում․ Վաշինգտոնի հակաիրանական ձևակերպումների բնույթը փոխվում է

ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Կանադան իրենց քաղաքացիներին կոչ են անում անհապաղ հեռանալու Իրանից։ Սրան զուգահեռ ԱՄՆ նախագահը Թեհրանին սպառնում էր, որ ուժ ռազմական կկիրառի, եթե շարունակվեն ցուցարարների սպանությունները։ Այդ հայտարարությունների ֆոնին Իրանը մի քանի ժամով փակեց իր օդային տարածքը։ Այս իրադարձությունները Իրանում ստեղծված իրավիճակը ավելի ճգնաժամային կարող են դարձնել։ Փորձագետները իրենց վերլուծություններում խիստ զգուշավոր են, որովհետև  … Read more

Միջազգային շուկան արձագանքել է TRIPP-ի երկրորդ փաստաթղթին․ ՀՀ-ն ներդրումների խնդիր չի ունենա

Կառավարության նիստից հետո վարչապետ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Սակայն, նա անդրադարձել է ոչ թե նիստի օրակարգին, այլ Հայաստանի համար գլոբալ նշանակության հարցերին։ Վարչապետը, մասնավորապես, խոսել է «Թրամփի ուղու» գործարկման ու այդ առնչությամբ Հայաստանի գործընկեր պետությունների արձագանքի մասին։ Խոսքը այս դեպքում առավելապես Իրանի մտավախությունների մասին է։  Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատասխան … Read more

Հայաստանը և Ադրբեջանն իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

2026 թվականի հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական … Read more

Հեղուկ գազն առաջիկայում կներկրվի նաև երկաթուղով․ այդ հարցը քննարկվել է կառավարությունում

Հեղուկ գազը շարունակում է թանկանալ,  դեֆիցիտն էլ պահպանվում է։ Սպառողները դժգոհում են, պատասխանատուները տնտեսվարողներին ուղիներ են առաջարկում ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Չի բացառվում, որ առաջիկայում հեղուկ գազը Հայաստան հասնի նաև երկաթուղով։ Այս թեմային այսօր անդրադարձել  են կառավարության նիստում։ Հայաստանը հեղուկ գազ ներկրում է Ռուսաստանից ու Իրանից։ Երկու ուղղություններով էլ այս պահին խնդիրներ կան։ … Read more

Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու 3–րդ հատվածը — Հայաստանի Հանրային Ռադիո

Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Ֆլորա-1» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է ներկայացրել Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող հողամասի նկատմամբ ներդրումային ծրագիր: «Օրիենթ Կաֆե» ՍՊ ընկերությունը պարտավորվում է ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ֆլորա-1» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո … Read more

Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանում անկայունության հանգեցնող իրադարձություններ տեղի չունենան․ Հաքան Ֆիդան

Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և չի աջակցում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման սցենարին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Իրանը կկարողանան լուծել խնդիրներն ուղիղ երկխոսության, միջնորդների կամ այլ դերակատարների միջոցով։ «Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային խաղացողների հետ … Read more

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երկու հայ. Սինանյան

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երկու հայ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մեկ զոհ հաստատված է, կարծեմ երկրորդ զոհն էլ է հաստատված։ Ավելի մեծ թվերի մասին է խոսվում, բայց հաստատված գիտեմ երկուսի մասին», — ասել է Սինանյանը: Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական … Read more

Արեւմտահայերէն լուրեր 15 Յունուար. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Եւրամիութեան պաշտօնեաները ողջունեցին Ատրպէյճանի կողմէն պահուող 4 հայերուն ազատ արձակուիլը։• 15 Փետրուարին պիտի գործարկուի 112 արագ արձագանգման միասնական հեռախօսի թիւը։• Ամերիկան ժամանաւաւորապէս կը դադրեցնէ վիզա տրամադրել 75 երկիրներու, Հայաստանի քաղաքացիներուն համար եւս։• ՄԱԿ-ը Իրանի հարցով Անվտանգութեան խորհուրդի նիստ հրաւիրած է։• Իրանի Արտաքին գործոց նախարարը բացառեց ցոյցերու մասնակիցներուն կախաղան հանելու տարբերակը։• Եւրոպական 6 երկիրներ զօրք … Read more

Grok AI-ն այլեւս չի կարողանա «մերկացնել» մարդկանց — Հայաստանի Հանրային Ռադիո

Grok AI-ի ստեղծողները հայտարարել են, որ այս արհեստական բանականության գործիքն այլեւս չի կարողանա տարբեր երկրների իրական մարդկանց մերկ լուսանկարներ ստեղծել։ «Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի Grok-ը թույլ չտա իրական մարդկանց պատկերների խմբագրում և նրանց բաց հագուստով, օրինակ՝ բիկինիով, պատկերներ։ Այս սահմանափակումը վերաբերում է բոլոր օգտատերերին, այդ թվում՝ վճարովի բաժանորդներին»,- նշված է X հարթակում  նրանց տեղադրած … Read more