Քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության` 2025 թ․ գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ համապարփակ կերպով անդրադառնալով այդ ուղղությունների շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների ապահովման գործընթացին և արձանագրված առաջընթացին: Նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեության … Read more

Ո՛չ Վաշինգտոնը կհրաժարվի իր պահանջներից, ո՛չ Թեհրանը՝ ուրանի հարստացումից․ տեսակետներ ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ

Փորձագետները թերահավատ են, որ ԱՄՆ-Իրան հանդիպմամբ հնարավոր է էական առաջընթաց գրանցել։ Խոսքը Ստամբուլում տեղի ունենալիք հավանական հանդիպման մասին է, որի վերաբերյալ պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվում։ Միջազգային մամուլը, սակայն, ուշադիր հետևում է իրադարձություններին և անգամ բանակցությունների օրն է նշում։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ամենայն հավանականությամբ կհանդիպեն ուրբաթ օրը … Read more

ՄԻՊ-ը դատապարտում է հանրային խոսքում կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և կրոնական խմբերի թիրախավորումը

Հայաստանի հանրային խոսույթում շարունակվում են լայն տարածում ունենալ խտրական, անհանդուրժող և ատելություն սերմանող ձևակերպումները, որոնք հատկապես ակտիվանում են ընտրությունների նախաշեմին, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը և նման խոսքի ցանկացած արդարացում։ Պաշտպանը կոչ է արել քաղաքական և հանրային բոլոր դերակատարներին բացառել ատելության խոսույթը և հանրային … Read more

Հայաստանին ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կունենա ԱՄԷ-ի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտ ամսին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից: «Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ընտրանու հետ: Խաղը կկայանա մարտի 26-ին Աբու Դաբիում»,– նշված է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։ Ազգային թիմը մարտի 29-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով Բելառուսի հետ:

Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե

REUTERS Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կտեղակայվեն զինված ուժեր, ինչպես նաև կտրամադրվի օդային և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել, Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով՝ դաշինքի մյուս անդամները կաջակցեն Ուկրաինային այլ ձևերով, իսկ Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան պատրաստակամ են տրամադրել անվտանգության որոշակի երաշխիքներ։ … Read more

Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի Ձեր կարգավիճակը. նախարարի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է՝ երբ և ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը: «1. 2025թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ: Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել, Դուք … Read more

ԱԽ քարտուղարը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ընդունել է Մարկուս Ռիտերին

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար ու ընդգծել, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից: Ա.Գրիգորյանը Մ.Ռիտերին մաղթել է … Read more

Արեւմտահայերէն լուրեր 03 Փետրուար. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Վարչապետ Նիկոլ Փաշինեան 4 Փետրուարին, Ապու Տապիի մէջ, պիտի մասնակցի Շէյխ Զայետ հիմնադրամի «Մարդկային եղբայրութեան համար» 2026-ի մրցանակաբաշխութեան։ • Փեզեշքիան Ամերիկայի հետ բանակցելու պայմանական պատրաստակամութիւն յայտնած է։ • Ամերիկայի նախագահին յատուկ բանագնացը եւ Իրանի Արտաքին գործոց նախարարը Պոլսոյ մէջ պիտի հանդիպին. Axios։ • Ուքրանիոյ գործով լաւ յառաջընթացք կայ․ Թրամփ։ • Թրամփ եւ Մօտի համաձայնութեան … Read more

Հին ատոմակայանի շահագործումը կերկարացվի, նոր ատոմակայանը կլինի մոդուլային. Խուդաթյան

Նոր ատոմակայանը կլինի մոդուլային, կարեւոր արձանագրումն ու որոշումը ընդունվել է, այսօր հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա տեղեկացրել է, որ ԱԷԿ-ի մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ «Մոդելի ընտրության հարցը, կարծում եմ, կիրականացվի արդեն 2026 թ.- ին կամ 2027 թ.- ին։ Շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կախված մոդելի … Read more

«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորություն

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը. գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտը: Ծրագրի նպատակն է նպաստել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ակտիվացմանը: Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ: Ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսեր … Read more