
Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է իրականացնել ցեղասպանության և բռնի տեղահանման քաղաքականություն, եւ առանց օկուպացիայի դադարեցման հնարավոր չէ ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն։
Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում նրա ելույթի մասին նշված է Պաղեստինի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարար Աղաբեկյանը նշել է, որ Իսրայելը ակնհայտ կերպով խախտում է միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Օրենքով և զինված ուժերի միջոցով մարդկանց պարտադրվում է գաղութատիրական իրականություն, շարունակվում են ցեղասպանության և ուժային տեղահանման քաղաքականությունները»,- ասել է նա։