Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել — Հայաստանի Հանրային Ռադիո

Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի … Read more

ՌԴ ԱԳՆ- ն՝ ընդդեմ Փաշինյանի. բանավեճ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիայի շուրջը

Այն փաստարկները, թե Ռուսաստանի կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Ըստ հայտարարության՝ հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «առավելագույնս պատասխանատու կերպով կատարում … Read more

Արագածոտնի մարզում բացվել է «Agro Prom» գերժամանակակից ջերմոցային համալիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը, հայտնում են նախարարությունից։ Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։ Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու … Read more

Արեւմտահայերէն լուրեր 26 Օգոստոս. 2026

• Կատարուածը ոչ թէ վրէժխնդրութիւն է, այլ իրաւական գործընթաց. Ազգային ժողովի արտահերթ նիստը։• Հայաստանը Եւրոպական միութեան աւելի մօտ է, քան երբեւէ. ԵՄ ընդլայնման հարցերով խօսնակ։• Ամերիկայի կեդրոնական հետախուզական վարչութեան տնօրէնը չյայտարարուած այցով Մոսկուա ժամանեց։• Իրան եւ Օման կը քննարկեն Հորմուզի նեղուցը ճգնաժամէն դուրս բերելու ուղիները։• Քուրտերուն գլխաւորած «Սուրիական դեմոկրատական ուժերը» լուծարման մասին յայտարարած են։• Ղարաբաղէն … Read more

Իշխանազանցության մեղադրանք. Ճամբարակի վրաերթի դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինս ձերբակալվել է: ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ նոր ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար: … Read more

Կամուրջ Արաքսի վրա. ի՞նչ են քննարկել ՀՀ և Իրանի ներկայացուցիչները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է … Read more

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հարություն Հարությունյանը

2026 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 48։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Խորհրդարանում Հարությունյանի կենսագրությունն ու թեկնածությունը ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը, որն … Read more

Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության ամփոփում. Սուրեն Պապիկյանն ընդունել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Նախարար Պապիկյանն ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության … Read more

Սև ծովից մոտեցող ցիկլոնը կնվազեցնի օդի ջերմաստիճանը. սպասվում են անձրևներ

 Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում, և օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած Իրաքից ներթափանցած տաք օդային հոսանքները կնահանջեն, տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Նշվում է, որ Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում գտնվել են հատկապես Արարատյան դաշտը, նրա նախալեռնային գոտին և Երևանը։ Սև ծովից ներթափանցող ցիկլոնը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի … Read more

Գաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը Մոսկվա

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի այցելել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուղղակիորեն չի հաստատել կամ հերքել այս լուրերը, սակայն նշել է, որ խոսքը «հատուկ ծառայությունների միջև շփումների» մասին է: Նա նաև ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը Ռեթքլիֆի հետ որևէ հանդիպում … Read more