«-46˚»՝ գարնանը․ ձմեռային մարզաձևերի սիրահարները վայելել են ձմեռն Ամասիայում

Շիրակի մարզի Ամասիա համայնքում կայացել է «-46˚» ձմեռային փառատոնը: Այն անցկացվում է չորրորդ անգամ և իր շուրջ էր համախմբել ձմեռային սպորտաձևերի ու էքստրիմի սիրահարներին հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից: Ձմեռային փառատոնը հավակնում է դառնալ Շիրակի մարզի այցեքարտերից մեկը: Այս ուղղությամբ կազմակերպիչները համագործակցում են պետական կառույցների ու տուրիստական ընկերությունների հետ: Թեև օրացույցով գարնան իններորդ օրն է, … Read more

Հեղուկ գազ, դիզելային վառելիք, շինանյութ․ ի՞նչ է ներկրում Հայաստանն Իրանից

Որքան երկարի Իրանի դեմ պատերազմը, այնքան մեծ են լինելու նաև համաշխարհային տնտեսության վնասները։ Նավթի գինը մարտի 9–ին հատել է 100 դոլարի շեմը։ Ֆոնդային տարբեր բորսաներ պարբերաբար փակվում ու բացվում են։ Իրանը Հայաստանի հարավային հարևանն է, նաև երկու երկրներից մեկը, որ ցամաքային բաց սահման ունի մեզ հետ։ Տնտեսական ի՞նչ հնարավոր ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքում պատերազմը Հայաստանի … Read more

Հայ-իրանական սահմանը բաց է, գործում է բնականոն ռեժիմով․ Հայաստանում Իրանի հյուպատոսի օգնական

Հայ-իրանական սահմանը բաց է, գործում է բնականոն ռեժիմով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատում է Հայաստանում Իրանի հյուպատոսի օգնական Շերի Ավետյանը։ Նրա խոսքով՝ սահմանը հատելու հնարավորությունն առաջնահերթորեն տրվում է Իրանից եկող փոխադրամիջոցներին, որոնք հիմնականում տեղափոխում են մարդկանց։ Իրանի հյուպատոսի օգնականի հետ զրուցել է Ալբերտ Ավետիսյանը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն … Read more

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի. ԱԳՆ

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Արեւմտահայերէն լուրեր 09 Մարտ. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Մաքրոն վերահաստատած է աջակցութիւնը Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան գործընթացին։• Մակքրոն Փեզեշքիանի հետ զրոյցին կոչ ըրած է դադրեցնել տարածաշրջանի երկիրներուն դէմ յարձակումները։• Ալի Խամենէի որդին Իրանի նոր ղեկավարը դարձաւ։• Լիբանանի մէջ իսրայէլի հարվածներէն նոր զոհեր եւ վիրաւորներ կան։• Փեզեշքիան Ալիեւին հետ զրոյցին՝ հերքած է Իրանի առնչութիւնը Նախիջեւանի վրայ յարձակման։• Քարիւղի գինը կտրուկ բարձրացած է … Read more

Վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում — Հայաստանի Հանրային Ռադիո

Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Ստրասբուրգի լիագումար նիստերի դահլիճում, հայտնում է Եվրոպական խորհրդարանը։ Փաշինյանի ուղերձը տեղի է ունենում Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որը, ակնկալվում է, որ կուրվագծի երկրի արագ զարգացող հարաբերությունների հետագա ընթացքը ԵՄ-ի հետ և խաղաղության գործընթացը հարևան Ադրբեջանի հետ: «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Բաքվի հետ տևական … Read more

Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Կիպրոսում վեց F-16 կործանիչների և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի տեղակայման մասին` «տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում կղզու թուրք բնակչության անվտանգությունն ուժեղացնելու նպատակով»։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։ «Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում այսօրվանից վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր են … Read more

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և մարտի 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել: Մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երկփողանի … Read more

Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված գողության դեպքը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է՝ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր … Read more