Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Կիպրոսում վեց F-16 կործանիչների և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի տեղակայման մասին` «տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում կղզու թուրք բնակչության անվտանգությունն ուժեղացնելու նպատակով»։

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս քայլը պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։

«Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների համատեքստում այսօրվանից վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում»,-ասվում է հայտարարության մեջ։

Թուրքական զինվորականները նաև նշել են, որ իրավիճակի հետագա զարգացման գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող են ձեռնարկվել լրացուցիչ միջոցներ։

Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, որը Եվրամիության անդամ է, և միակ երկիրն է, որը ճանաչում է կղզու հյուսիսում գոյություն ունեցող Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Միաժամանակ Անկարան քննադատել է Կիպրոսում եվրոպական զորքերի հնարավոր տեղակայումը՝ հայտարարելով, որ դա կարող է կղզին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ։

Reuters-ի հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։

Leave a Comment