Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում դադարեցնել Իրանի դեմ պատերազմը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում «ձեւակերպել Իրանի հետ պատերազմից ԱՄՆ-ի դուրս գալու ծրագիր» եւ հանրությանը հայտարարել, որ «զինված ուժերը հիմնականում հասել են իրենց նպատակներին», գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նախագահի շրջապատում կարծում են, որ երկարատեւ պատերազմը կարող է բացասաբար ազդել պահպանողական ընտրազանգվածի վրա, որը առայժմ աջակցում … Read more

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ` Միջուկային էներգիայի գագաթնաժողովին

Այդ մասին վարչապետը հայտնել է իր սոցիալական էջերում։ Այսօր Հայաստանի կառավարության ղեկավարը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Առանց տեղումների եղանակ. ամենատաք եւ ամենացուրտ մարտի 10-ը` Երեւանում

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս գիշեր ջերմաստիճանը նվազել է ևս 2- 4 աստիճանով, վաղվանից մինչեւ մարտի 14- ը այն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը` +5 +7, երեկոյան`0 +2, գիշերը` -1 -3 աստիճան։ Մայրաքաղաքում ամենատաք մարտի 10-ն արձանագրվել է 2010 … Read more

Նեպալի վարչապետ կդառնա նախկին ռեփեր Բալենդրա Շահը — Հայաստանի Հանրային Ռադիո

Նախկին ռեփեր Բալենդրա Շահը կարող է դառնալ Նեպալի վարչապետ՝ ընտրություններում իր` Ազգային անկախության կուսակցության համոզիչ հաղթանակից հետո։ Սրանք Z սերնդի բողոքի համազգային ցույցերից հետո առաջին ընտրություններն էին։ 35-ամյա Շահը Ջհապա-5 ընտրատարածքում հաղթել է կոմունիստական կուսակցության առաջնորդին` 74-ամյա Շարմա Օլիին, որը չորս անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ «Սա հույսի և փոփոխությունների հաղթանակ է»,- հայտարարել է Ազգային … Read more

Պատերազմը «շուտով» կավարտվի. Թրամփի այս հայտարարությանը Իրանից արձագանքում են` իրենք են որոշելու պատերազմի ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի, բայց` ոչ այս շաբաթ։ «Իմ կարծիքով` շուտով։ Նրանք ամեն ինչ կորցրել են, ներառյալ իրենց ղեկավարությունը։ Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ լսել այն ղեկավարի մասին, որի մասին այնտեղ խոսում են»,- նրա խոսքն է մեջբերում BBC-ին։ Թրամփը նկատի ունի նոր գերագույն առաջնորդ … Read more

Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Իրանի, Ուկրաինայի և Վենեսուելայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը և Վենեսուելան, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Շեշտը դրվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման երկկողմ բանակցությունների վրա», — ասել է նա։ Նա … Read more

Մակրոնը հայտարարել է, որ Իրանում քաղաքական իրավիճակը չի կարող փոխվել միայն ռմբակոծություններով

Իրանում քաղաքական իրավիճակը չի կարող փոխվել միայն ռմբակոծություններով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիպրոս կատարած այցի ժամանակ, որն ավելի վաղ ենթարկվել էր իրանական հրթիռային հարձակման։ Իրանում ռեժիմի փոփոխությունը անհնար է «միայն ռմբակոծությունների միջոցով», — ասել է Ֆրանսիայի նախագահը «Շառլ դը Գոլ» ավիակիրի ժամանման կապակցությամբ Կիպրոս կատարած այցի ժամանակ։ Մակրոնը ընդգծել է, որ նավը և … Read more

Ուկրաինայի հարցով բանակցությունները հետաձգվում են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ «Այս պահին գործընկերների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, ուստի ամերիկյան կողմի առաջարկով այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվում է», — գրել է նա Telegramում։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ բանակցությունների նոր … Read more

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա․ նա կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնել է վարչապետի մամուլի խոսակ Նազելի Բաղդասարյանը։ Մարտի 10-ին Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռի հետ կապված՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում գտնվող Իրանի դեսպանին, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը Գազիանթեփի Շահինբեյ շրջանի երկնքում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից արագորեն կասեցվել է և չեզոքացվել։ … Read more