
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնել է վարչապետի մամուլի խոսակ Նազելի Բաղդասարյանը։
Մարտի 10-ին Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
Մարտի 11-ին կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։