
Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռի հետ կապված՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում գտնվող Իրանի դեսպանին, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը Գազիանթեփի Շահինբեյ շրջանի երկնքում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից արագորեն կասեցվել է և չեզոքացվել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։
Սա փետրվարի 28-ից հետո Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած երկրորդ նմանատիպ միջադեպն է։
«Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված պարզաբանումներ տալ։ Նրան տեղեկացրել են միջադեպի վերաբերյալ մտահոգությունների մասին», — ասել է գործակալության աղբյուրը։