Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Իրանի, Ուկրաինայի և Վենեսուելայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը և Վենեսուելան, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Շեշտը դրվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման երկկողմ բանակցությունների վրա», — ասել է նա։

Նա նշել է, որ զրույցի ընթացքում Պուտինը կոչ է արել քաղաքական և դիվանագիտական ​​լուծում գտնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունների համար։ Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը և խոսել շփման գծում ստեղծված իրավիճակի մասին։ Նրանք նաև քննարկել են Վենեսուելան՝ համաշխարհային նավթի շուկայում ստեղծված իրավիճակի համատեքստում։

Ըստ Ուշակովի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այն տևել է մոտ մեկ ժամ։ Գործընկերները պատրաստակամություն են հայտնել պարբերաբար շփվել միմյանց հետ։

Leave a Comment