Երեխային սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող կինը կալանավորվել է

1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող կինը` հոր երկրորդ կինը, կալանավորվել է 2 ամսով, լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից: Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա։ ՔԿ-ից հայտնել էին, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա:

Հրդեհ Ռաս Լաֆանում. Կատարը դատապարտում է Իրանի հարձակումը

Կատարի իշխանությունները հայտնել են, որ Դոհայից հյուսիս-արևելք գտնվող Ռաս Լաֆան քաղաքում՝ խոշոր արդյունաբերական գոտում, հրդեհ է բռնկվել։ Տարածքում տեղակայված են նավթավերամշակման գործարաններ և էներգետիկ այլ կարևոր ենթակառուցվածքներ։ Qatar Energy-ի փոխանցմամբ՝ հրդեհի մասին ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ընկերության հայտարարության … Read more

Իսրայելը հայտարարել է, որ այսօր Իրանում խոցվել է ավելի քան 200 թիրախ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այսօր Իրանի տարածքում իրականացվել են լայնածավալ օդային գործողություններ՝ հարվածելով ավելի քան 200 թիրախի երկրի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իսրայելական կործանիչների թիրախում են եղել բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների արձակման կայանները, ինչպես նաև զենքի արտադրության օբյեկտները։ Իսրայելի պաշտպանության ուժերը նշում են, որ գործողությունների նպատակը Իրանի … Read more

«Վտանգավոր և անպատասխանատու»․ Կատարի կոշտ արձագանքը Իրանի վրա հարվածներին

Կատարի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի էներգետիկ օբյեկտների վրա իրականացված հարվածները «վտանգավոր և անպատասխանատու» են և կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ընդգծել է, որ հարվածները ուղղված են եղել աշխարհի խոշորագույն բնական գազի հանքավայրերից մեկի հետ կապված օբյեկտների վրա։ Նշվում է, որ նույն հանքավայրը շահագործում … Read more

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարում

Մարտի 18-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի և Ֆրանսիայում Բրազիլիայի դեսպանության կողմից կազմակերպած՝ Տեղեկատվության և ժողովրդավարության միջազգային գործընկերության մասնակից պետությունների դեսպանների հանդիպմանը։ Քննարկման հիմնական բանախոսներից էին ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Բրազիլիայի թվայնացման հարցերով պետքարտուղար Ժոաո Բրանտը՝ որպես կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ապահովման հարցերով … Read more

CTBTO-ն առաջին անգամ Հայաստանում տարածաշրջանային վարժանք կանցկացնի

Հայաստանը շարունակում է ամրապնդել իր ներգրավվածությունը միջազգային անվտանգության և գիտատեխնոլոգիական համագործակցության ոլորտներում՝ դառնալով կարևոր հարթակ տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման համար։ Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Հայաստանի Հանրապետության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) համագործակցության շրջանակում՝ օգոստոսի 3-7-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում կանցկացվի Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data … Read more

Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։«Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը: Մարտի 19-ին … Read more

Արարատ Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև ուղիղ չվերթերի հաստատման շուրջ

Մարտի 18-ին Մասկատում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի ներդրումային մարմնի նախագահ Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Օմանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության զարգացման պատրաստակամությունը, ինչն իր ազդեցությունը կունենա նաև ներդրումների խթանման ուղղությամբ նպաստավոր փոխգործակցության ձևավորման վրա։  Այս համատեքստում … Read more

Իրանում սպանվել է ավելի քան 1300 մարդ. ԿԽՄԿ — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանի ՀՕՊ-ի մեծ մասը ոչնչացվել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխանցմամբ, Իրանում ամերիկյան և իսրայելյան հարվածներից զոհվել է ավելի քան 1300 մարդ: Իսրայելը մոտ 7600 օդային գրոհ է իրականացրել: Ենթադրվում է, որ ոչնչացվել կամ խիստ վնասվել է Իրանի ՀՕՊ համակարգի 85 և հրթիռների արձակման կայանների 75 տոկոսը: Իրանը դեռ կարողանում է հրթիռակոծել Իսրայելի տարածքը: Վերջին … Read more

Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։ «Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խատիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքի որոշ անդամների և նրանց ուղեկցող թիմերի վախկոտ սպանությունը մեզ սգի մեջ է գցել», — գրել է Պեզեշկիանը սոցիալական ցանցերում։ Իսրայելական բանակը չորեքշաբթի օրը հայտարարել է Խատիբի մահվան մասին՝ գիշերային օդային … Read more