
1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող կինը` հոր երկրորդ կինը, կալանավորվել է 2 ամսով, լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա։ ՔԿ-ից հայտնել էին, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա: