«Վտանգավոր և անպատասխանատու»․ Կատարի կոշտ արձագանքը Իրանի վրա հարվածներին

Կատարի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի էներգետիկ օբյեկտների վրա իրականացված հարվածները «վտանգավոր և անպատասխանատու» են և կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ընդգծել է, որ հարվածները ուղղված են եղել աշխարհի խոշորագույն բնական գազի հանքավայրերից մեկի հետ կապված օբյեկտների վրա։ Նշվում է, որ նույն հանքավայրը շահագործում են թե՛ Կատարը, թե՛ Իրանը, որտեղ այն հայտնի է որպես Հարավային Փարս։

Իրանական կողմի պնդմամբ՝ հարվածի հետևանքով վնասվել է նավթաքիմիական համալիրներից մեկը։

Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել խուսափել կենսական ենթակառուցվածքների վրա հարձակումներից, պահպանել միջազգային իրավունքը և քայլեր ձեռնարկել տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։

Leave a Comment