Վահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լեա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ինչպես ԱԶԲ գործող ծրագրերը Հայաստանում, այնպես էլ առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը առանձնահատուկ ընդգծել է ԱԶԲ-ի հետ երկու տասնամյակ ձգվող արդյունավետ համագործակցության կարևորությունը … Read more

Արեւմտահայերէն լուրեր 1 Ապրիլ. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեան աշխատանքային այցելութեամբ Ռուսաստան կը մեկնի։ • Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղած է Հայաստանի ասորական համայնքին՝ Հապ-Նիսանի առիթով։ • Յոյսով ենք՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ հաստատուած խաղաղութիւնը վերջ կը դնէ մտացածին թէզերուն. Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան արձագանգը՝ Պաքուի մեղադրանքներուն։ • Ամերիկան իր նպատակներուն հասած է եւ «շուտով» պիտի դադարեցնէ Իրանի վրայ … Read more

Մահացել է լեզվաբան, վաստակավոր մանկավարժ Պետրոս Բեդիրյանը

Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Բեդիրյանը։ Նա ապրիլի 7-ին կդառնա 95 տարեկան։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, սովորել է Կիպրոսի Մելգոնյան հաստատությունում։ 1952 թվականին ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ Հայոց լեզու եւ գրաբար է դասավանդել մանկավարժական ինստիտուտում, Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանումում, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։ … Read more

Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է — Հայաստանի Հանրային Ռադիո

Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 անձանցից 2-ն ազատ էին արձակվել։ 18-ամյա երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշել էր, որ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ … Read more

Բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆ

Close-up image of woman paying with credit card in cafe ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը: «Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով` բացառապես անկանխիկ եղանակով: Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային … Read more

«Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի 100-ամյակին նվիրված «Գիշերային թմբուկներ» ներկայացումն ու հուշ-երեկոն: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Կարևորելով նման նախաձեռնությունները՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ անհրաժեշտ է լավագույնս արժևորել մեծ արվեստագետների ժառանգությունը․ «Վարպետն իր փորձն … Read more

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով, որում ասված է․ «Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը եւ ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր եւ երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար … Read more

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ: Պատասխան. Տասնամյակների … Read more

Մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները

Մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2026 թվականի մայիսի 20-ը՝ Դիլիջանի տարածաշրջան Արմավիրի տարածաշրջան Վայքի տարածաշրջան Տաշիրի տարածաշրջան Աշտարակի տարածաշրջան Թալինի տարածաշրջան Արտաշատի տարածաշրջան Արարատի տարածաշրջան … Read more

Դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025 թ․-ի գործունեության մասին հաղորդումը

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:  Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2025 թվականին կատարված աշխատանքները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Հարգելի՛ գործընկերներ, Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության … Read more