Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է — Հայաստանի Հանրային Ռադիո

Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 անձանցից 2-ն ազատ էին արձակվել։

18-ամյա երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշել էր, որ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Մյուս եղբոր՝ Դավիթ Մինասյանի կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, նա տեղափոխվել էր դատարան։ 

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց, համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում հարվածել Նիկոլ Փաշինյանին։  

Leave a Comment