
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի չի ժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որին պետք է մասնակցեն մոտ 50 երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է DPA-ն։
ԵՔՀ-ի ութերորդ գագաթնաժողովը առաջին անգամ կանցկացվի առանց Գերմանիայի կառավարության ղեկավարի մասնակցության։
«Կանցլերը չի կարողանա մեկնել՝ այլ պարտավորությունների պատճառով»,-հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
Մերցը երկուշաբթի Բեռլինում կմասնակցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահության նիստին։