Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի ամփոփիչ համերգը՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։ Փառատոնը կազմակերպվում է 2022 թվականից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին փառատոնի հաջող իրականացման առթիվ. «Երեք տարի առաջ, երբ քննարկվում էր փառատոնի գաղափարը, շատ քչերն էին հավատում, որ այն կկայանա։ Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ փառատոնը կայացել է և դարձել ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը»։ Դանիել Դանիելյանը կարևորել է նաև փառատոնի շրջանակում մի շարք երկրներից անվանի երգեհոնահարների հյուրընկալումը, ինչպես նաև նրանց մասնակցությունը ՀՀ մարզերում կազմակերպվող համերգներին ՝ընդգծելով, որ մշակութային կյանքի ապակենտրոնացումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է: Համերգի ընթացքում … Read more

Կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։ Նա կարծում է, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա … Read more

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղներից տուժած շրջանների վերականգնման համար կպահանջվի ավելի քան 3 միլիարդ դոլար

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղներից հետո վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ կլինի 51.82 տրիլիոն ռուփի (3.11 միլիարդ դոլար), հայտարարել են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Կիրակի երկրի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի գլխավորած կառավարության նիստում նշվել է, որ տուժած երեք նահանգներից միջոցների ամենաշատ կարիք ունի Աչեհը՝ 25.41 տրիլիոն ռուփի։ Հյուսիսային Սումատրայի և Արևմտյան Սումատրայի համար անհրաժեշտ կլինի համապատասխանաբար 12.88 տրիլիոն և … Read more

Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։ Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ ՀՀ միջպետական … Read more

Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարվածել են Կամբոջայի զինված ուժերի դիրքերին

Կամբոջան հրթիռակոծել է Թաիլանդի տարածքը, հայտնել են Թաիլանդի բանակի երկրորդ ռազմական շրջանի ցամաքային զորքերը։ «Կամբոջայի զինված ուժերը BM-21 հրթիռներով հարվածել են Բուրիրամ նահանգի քաղաքացիական տարածքներին։ Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան», — ասվում է հայտարարության մեջ։ Թաիլանդի թագավորական բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Թաիլանդ-Կամբոջա սահմանին բախումների ժամանակ զոհվել է մեկ թաիլանդցի զինվոր, վիրավորվել են … Read more

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 37 տարի (ֆոտոշարք) — Հայաստանի Հանրային Ռադիո

37 տարի առաջ հենց այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է … Read more

Կայացել է Ալբերտի առաջին փորձը «Եվրատեսիլ 2025»-ի բեմում

Կայացել է Հայաստանի պատվիրակ Ալբերտի առաջին փորձը «Մանկական Եվրատեսիլ»-ում: Այսօր առավոտյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի էին մեկնել «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ իր «Brave Heart» («Քաջ սիրտ») երգով։ Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի … Read more

Քննարկվել է միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու հնարավորությունը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են սփյուռքահայ համայնքների հետ համագործակցության խորացման, միջազգային … Read more

Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամը հանդես է գալիս ԱՄՆ-ի Գեթիսբուրգ քոլեջի թիմում

11/18/25 – Gettysburg, PA: McDaniel College, Women’s Basketball Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Ավա Օնիլ Իսկենդերյանը հանդես է գալիս ԱՄՆ-ի Գեթիսբուրգ քոլեջի թիմում, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։ Դեկտեմբերի 6-ին, Սենթեննիալ (Centennial) կոնֆերանսի առաջնության շրջանակում, «Ֆրանկլին և Մարշալ» ակումբի դեմ հանդիպման ընթացքում Ավան ճանաչվել է խաղի ամենաարդյունավետ խաղացողը՝ վաստակելով 18 միավոր։ Նա նաև գրանցել է … Read more

Օրբանը գործարար պատվիրակություն կուղարկի Ռուսաստան — Հայաստանի Հանրային Ռադիո

Դեկտեմբերի սկզբին Հունգարիայից Մոսկվա կմեկնի գործարար պատվիրակություն՝ քննարկելու «բացառապես տնտեսական հարցեր»,-դեկտեմբերի 6-ին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախընտրական հանրահավաքի ժամանակ: Նա նշել է, որ անհրաժեշտ է մտածել աշխարհի մասին «պատերազմից և պատժամիջոցներից հետո»: «Մենք պետք է նախաձեռնող լինենք, քանի որ եթե Աստված մեզ օգնի, և պատերազմն ավարտվի առանց մեր մասնակցության, և եթե Ամերիկայի նախագահը … Read more