Կայացել է Ալբերտի առաջին փորձը «Եվրատեսիլ 2025»-ի բեմում

Կայացել է Հայաստանի պատվիրակ Ալբերտի առաջին փորձը «Մանկական Եվրատեսիլ»-ում: Այսօր առավոտյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի էին մեկնել «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակությունը։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ իր «Brave Heart» («Քաջ սիրտ») երգով։

Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։

Ալբերտի «Brave Heart»-ն արդեն գերազանցել է 1 միլիոն դիտումը՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված տեսահոլովակը։ Տեսահոլովակը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական յութուբյան ալիքում տեղադրվել է շուրջ մեկ ամիս առաջ։

«Մանկական Եվրատեսիլի» երգի 23-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած մրցույթում հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն։

Leave a Comment