
Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Ավա Օնիլ Իսկենդերյանը հանդես է գալիս ԱՄՆ-ի Գեթիսբուրգ քոլեջի թիմում, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Դեկտեմբերի 6-ին, Սենթեննիալ (Centennial) կոնֆերանսի առաջնության շրջանակում, «Ֆրանկլին և Մարշալ» ակումբի դեմ հանդիպման ընթացքում Ավան ճանաչվել է խաղի ամենաարդյունավետ խաղացողը՝ վաստակելով 18 միավոր։ Նա նաև գրանցել է 3 ռեբաունդ, 2 փոխանցում և 3 խլում։
Հանդիպումն ավարտվել է 41:68 հաշվով՝ հօգուտ «Գեթիսբուրգ»-ի։