
Դեկտեմբերի սկզբին Հունգարիայից Մոսկվա կմեկնի գործարար պատվիրակություն՝ քննարկելու «բացառապես տնտեսական հարցեր»,-դեկտեմբերի 6-ին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Նա նշել է, որ անհրաժեշտ է մտածել աշխարհի մասին «պատերազմից և պատժամիջոցներից հետո»:
«Մենք պետք է նախաձեռնող լինենք, քանի որ եթե Աստված մեզ օգնի, և պատերազմն ավարտվի առանց մեր մասնակցության, և եթե Ամերիկայի նախագահը հաջողության հասնի Ռուսաստանին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու և պատժամիջոցները վերացնելու հարցում, մենք կհայտնվենք բոլորովին այլ տնտեսական տարածքում»,-ընդգծել է Օրբանը:
Նա հավելել է, որ բանակցություններ է վարում և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ, բայց չի կարող «բացահայտել բոլոր մանրամասները»: