Կառավարելի լարվածություն Բաքու-Թեհրան հարաբերություններում․ երկու երկրների միջև հակասություններն անցել են տեղեկատվական դաշտ

ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին սրվել են նաև Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Փորձագետները դա տեղեկատվական ու հետախուզական պատերազմի նոր ճակատ են համարում։ Իրանը թշնամական է անվանում ադրբեջանական պետական լրատվամիջոցը, Ադրբեջանն էլ դադարեցնում է իրանական լրատվամիջոցների գործունեությունն իր երկրի տարածքում։ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը վերաճել է լրատվական պատերազմի։ Իրանն Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը թշնամական լրատվամիջոց է … Read more

«Հայաստանի սպորտային պատմությունը գրանցեց կարևոր վերելք». հանդիպում հրաձգության չեմպիոնների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին։ Նրանք հուլիսի 20-26-ն Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել են 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե, և Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևից ունեցել է աշխարհի չեմպիոններ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ … Read more

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել են ստացված ահազանգի վերաբերյալ հարցերը։

Հայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահ

Հուլիսի 19-29-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական պատվիրակությունից: Կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներ և ազգային փորձագետներ։ Հայաստանի պատվիրակությունը … Read more

Արփինե Սարգսյանն ու Սուրեն Պապիկյանը կշարունակեն պաշտոնավարել, Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար․ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հաստատել է, որ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կվերանշանակվեն իրենց պաշտոններում: Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։

ՔՊ-ն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի – Նազելի Բաղդասարյան Առողջապահության հարցերի – Լուսինե Բադալյան Արտաքին հարաբերությունների – Սարգիս Խանդանյան Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի – Սիսակ Գաբրիելյան Եվրոպական ինտեգրման հարցերի – Սոնա Ղազարյան Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի … Read more

Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կանոնները. ի՞նչ է փոխվում օգոստոսի 1-ից

Հուլիսի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կարգավորող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ, տեղեկացնում են հանձնաժողովից: Փոփոխությունների փաթեթը նպատակ ունի կատարելագործել էլեկտրաէներգետիկական շուկայի կարգավորումները՝ հստակեցնելով բեռնաթափման համակարգային ծառայությունների մեխանիզմները, պարզեցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցության վարչարարությունը, բարելավելով մատակարարման պայմանագրերի և վճարային հարաբերությունների կարգավորումը: Մասնավորապես՝ … Read more

Իրանը ցանկացել է հարվածել Ուկրաինային. The New York Times — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանը դիտարկել է Ուկրաինայի ծովային նավահանգիստներից մեկին հարված հասցնելու հնարավորությունը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա իրականացված հարձակման, գրում է The New York Times-ը։ Արեւմտյան եւ իրանցի դիվանագետները թերթին հայտնել են, որ դիվանագիտական ջանքերը նպաստել են լարվածության թուլացմանը։ Հետախուզական տվյալների համաձայն՝ Թեհրանը մտադիր էր Ուկրաինայի ուղղությամբ արձակել բալիստիկ հրթիռ՝ «խորհրդանշական հարված» հասցնելու համար, որպեսզի … Read more

Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝ 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն: 14 շարժական գույք: 1.451.074 ԱՄՆ … Read more

Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք

ՀՀ Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել՝ 75 անշարժ գույք, որը, ի թիվս այլնի, ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 10 գույքի շուկայական արժեք: 42 տրանսպորտային միջոց: 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում … Read more