
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները։
- Աշխատանքի և սոցիալական հարցերի – Նազելի Բաղդասարյան
- Առողջապահության հարցերի – Լուսինե Բադալյան
- Արտաքին հարաբերությունների – Սարգիս Խանդանյան
- Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի – Սիսակ Գաբրիելյան
- Եվրոպական ինտեգրման հարցերի – Սոնա Ղազարյան
- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի – Զարուհի Բաթոյան
- Պաշտպանության և անվտանգության հարցերի – Վիլեն Գաբրիելյան
- Պետական-իրավական հարցերի – Արուսյակ Ջուլհակյան
- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի – Տրդատ Սարգսյան
- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի – Վահե Ղալումյան
- Տնտեսական հարցերի – Բաբկեն Թունյան
- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի – Ծովինար Վարդանյան