Առնվազն 70 ֆուտբոլիստի պետք է հետևեմ․ Անչելոտի — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է իր մոտակա ծրագրերի մասին. «Առաջին հերթին՝ պետք է բնակարան գտնել: Այնուհետև պետք է ներկա գտնվել Աշխարհի ակումբային առաջնությանը: Ես ֆուտբոլիստների երկար ցուցակ ունեմ, որոնց ես կցանկանայի տեսնել գործողության մեջ: Առնվազն 70 հոգի: Բոլորին գնահատելու համար ժամանակ է պահանջվում: Ես նախնական ցուցակ չունեմ: Բայց ինձ շատ դուր եկավ … Read more

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար — Armsport.am

Հրապարակվել է Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար։ Կարլո Անչելոտիի թիմն Աշխարհի առաջնության որակավորման փուլում կմրցի Էկվադորի և Պարագվայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 6-ին և 11-ին։ Դարպասապահներ՝ Ալիսոն (Լիվերպուլ), Բենտո (Ալ Նասր), Ուգո Սոուզա (Կորինտիանս); Պաշտպաններ՝ Ալեքս Սանդրո (Ֆլամենգո), Ալեքսանդրո (Լիլ), Լուկաս Բերալդո (ՊՍԺ), Կարլոս Ավգուստո (Ինտեր), Դանիլո (Ֆլամենգո), Լեո Օրտիս (Ֆլամենգո), … Read more

Անչելոտին ու 15 գավաթները — Armsport.am

«Ռեալ Մադրիդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրում է մադրիդյան թիմում անցկացրած տարիներին նվաճած գավաթները։ Ամռանից սկսած՝ 65-ամյա իտալացին կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Նրան «Ռեալում» կփոխարինի Խաբի Ալոնսոն։ «Ոչ ոք չի մոռանա, ես չեմ մոռանա», — գրել է Անչելոտին։ Իտալացի մարզչի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» նվաճել է 15 … Read more

Կարող էինք ավելի լավ հանդես գալ․ Անչելոտի — Armsport.am

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա Լիգայի 37-րդ տուրի «Սևիլյայի» հետ հանդիպման(2-0) արդյունքը։ «Դժվար հանդիպում էր՝ մթնոլորտի և երկու կարմիր քարտերի պատճառով։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ հանդիպումը շատ լարված չանցավ։ Այո, մենք կարող էինք ավելի լավ հանդս գալ։ Բայց երբ մենք առաջ անցանք հաշվի մեջ, մեզ իրականում ուրիշ բան անելու կարիք … Read more

Բոլորը սիրում են նրան, հատկապես ես․ Անչելոտին՝ Ռեալի ֆուտբոլիստի մասին — Armsport.am

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի մասին և բացատրել նրա բացակայությունը Լա Լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը (3-4): «Ռոդրիգոն ջերմություն ուներ, ինչը նրան խանգարեց լավագույնս հանդես գալ։ Մարզման ժամանակ նա ոտքի շրջանում անհարմարություն զգաց։ Նա վատ վերականգնվեց ջերմությունից հետո։ Հետագայում այս մասին շատ լուրեր շրջանառվեցին։ Բոլորը սիրում են Ռոդրիգոյին, … Read more

Անչելոտին իր կարծիքն է հայտնել Ալոնսոյի վերաբերյալ — Armsport.am

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով կդառնա Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչը մայիսի վերջին, պատասխանել է Խաբի Ալոնսոյի՝ «Ռեալի» մարզիչի պաշտոնում հնարավոր նշանակման վերաբերյալ հարցին։ «Ես իսկապես սիրում եմ Խաբի Ալոնսոյին։ Ես նրան խորհուրդ չունեմ տալու, քանի որ Խաբին ունի ամբողջ ներուժը՝ ապագայում մեծ մարզիչ դառնալու համար», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։ Մայիսի … Read more

Բրազիլիայի նախագահն արձագանքել է Անչելոտիի՝ հարավամերիկյան հավաքականը գլխավորելուն

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան խոսել է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։ «Անչելոտին հիանալի մարզիչ է։ Նա հիանալի ֆուտբոլիստ էր։ Կարծում եմ՝ մենք այժմ տաղանդների պակասի մի ժամանակաշրջանում ենք, որը անհամեմատելի է անցյալում ունեցածի հետ։ Բավական է հիշել մեր կազմը 2002 և 2006 թվականներին։ Հուսով եմ, որ … Read more

Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների

Նեյմարը և Կազեմիրոն կարող են վերադառնալ Բրազիլիայի հավաքական՝ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ Նրանք երկուսն էլ 2023 թվականից հավաքականում հանդես չեն եկել։ Այսօր Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց իտալացուն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Globo Esporte-ի փոխանցմամբ՝ Անչելոտին ոչ պաշտոնական զրույց է ունեցել Նեյմարի հետ, որի ընթացքում նա հստակեցրել է, որ «Սանթոսի» հարձակվողը կարևոր կլինի … Read more

Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում — Armsport.am

Կարլո Անչելոտին կդառնա ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։ Globo Esporte-ի տվյալներով՝ իտալացին Բրազիլիայում տարեկան կստանա 10 միլիոն եվրո։ Նա մոտավորապես նույնքան գումար էր վաստակում «Ռեալ Մադրիդում»։ Եթե ​​Անչելոտին հաղթի առաջիկա Աշխարհի առաջնությունը, նա կստանա ևս 5 միլիոն բոնուս։ 65-ամյա մասնագետի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին հայտարարվեց այսօր։

Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ — Armsport.am

Կարլո Անչելոտին դարձել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Իտալացին պայմանագիր է կնքել և թիմի հետ կսկսի աշխատել մայիսի վերջից։ «Կարլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքական բերելը ոչ միայն ռազմավարական քայլ է։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է այն մասին, որ մենք մտադիր ենք վերականգնել պատվո հարթակի վրա մեր առաջին տեղը։ Նա պատմության մեծագույն մարզիչն է, և հիմա … Read more