Կարեն Շահնազարովը՝ «Лiстапад» միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ

Հայ ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը դարձել է Մինսկի «Лiстапад» 31-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ։ Այս մասին գրում է БЕЛТА-ն: Նա նշել է՝ ցանկացած փառատոնի նպատակն է ներգրավել հանդիսատեսին և ծանոթացնել կինոյին: «Փառատոնը տոն է։ Մարդիկ գալիս ու կինո են դիտում, դա ամենակարևորն է», — ընդգծել է Շահնազարովը։

Կարեն Շահնազարովը դարձել է ՌԴ նախագահին կից մշակույթի հարցերով խորհրդի նախագահի տեղակալ

08 Հոկտեմբերի 2025, 19:43 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահին կից մշակույթի հարցերով խորհրդի ստեղծման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։ Խորհուրդը կզբաղվի պետական մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններով առաջարկությունների մշակմամբ, ինչպես նաև այդ ոլորտի օրինագծերի և նորմատիվ իրավական ակտերի փորձաքննությամբ։ Խորհրդի նախագահ է դարձել պետության ղեկավարը, քարտուղարը՝ նախագահի օգնական Վլադիմիր … Read more

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Կարեն Շահնազարովի դեմ

Հուլիս 19,2025 13:56 Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել հայկական արմատներով ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են նաև Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կուրյանովը, Ղրիմի Հանրապետության մշակույթի առաջին փոխնախարար Օլգա Բուրովան և Տարածքային զարգացման հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն … Read more

Հավատքը պաշտպանելու համար ձերբակելելը չափազանց վտանգավոր միտում է. Կարեն Շահնազարով

Հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ վերջինիս հասցեին հնչող քննադատություններն անվանելով «վտանգավոր միտում»: Այսպես նա մեկնաբանել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ «Եկեղեցին այն հենարանն է, որի վրա դարեր շարունակ հենվել է հայ հոգևորականությունը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Շահնազարովը։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հանդես է եկել … Read more

Հայոց եկեղեցին խոր հարգանքի է արժանի. Կարեն Շահնազարովը՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և Սամվել Կարապետյանի կալանքի մասին

«Եկեղեցու հասցեին հնչած ցանկացած բացասական արտահայտություն շատ վտանգավոր միտում է, և ես ընդհանրապես չեմ ողջունում դա։ Այսօր, հաշվի առնելով հարևան Իրանում տիրող իրավիճակը, Հայաստանում ընդհանրապես անթույլատրելի են այնպիսի գործողություններ, որոնք կարող են ինչ-որ կերպ խաթարել հասարակության համախմբումը: Նրանք, ովքեր Հայաստանի իշխանության ղեկին են, պետք է բոլոր առումներով չափազանց ուշադիր և զգույշ լինեն»,– Armenia Sputnik–ի հետ … Read more

«Իմ մեջ հայկական արյուն է հոսում, բայց ինձ Հայաստան չեն հրավիրում՝ հավանաբար հայացքների պատճառով»․ Կարեն Շահնազարով

Կինոռեժիսոր և «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեմ չէր լինի գալ Հայաստան և մոտիկից ծանոթանալ հայկական կինոյին, բայց իրեն չեն հրավիրում: «Բավականին շատ հայեր այսօր աշխատում են ռուսական կինոյում, նրանք, իհարկե, ռուս ռեժիսորներ են։ Բայց համատեղ նախագծեր չեմ տեսնում։ Ես անկեղծորեն համոզված եմ՝ նախկին … Read more