ՍԴ-ի որոշման հիման վրա ԲԴԽ-ն վերացրել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման իր նախկին 2 որոշումները. գործը ԲԴԽ-ն կրկին կքննի. վերլուծություն

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նոր հանգամանքի հիմքով վերանայել և վերացրել է նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին իր նախկին որոշումները: Iravaban.net-ը ուսումնասիրել է 2025 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ԲԴԽ թիվ ԲԴԽ-83-Ո-Կ-16 որոշումը և ներկայացնում է մանրամասն իրավական վերլուծություն: Գործընթացի նախապատմությունը 2023 թվականի հուլիսի 3-ին ԲԴԽ-ն ընդունել էր թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը, որով դադարեցվել էին … Read more

Փաստաբան Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Երկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով: Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,- գրել է նա:

«Այս դատական վարույթը մեծ ռիսկեր է պարունակում դատավորի անկախության եւ ներքին ինքնուրույնության առումով»․ Մասիս Մելքոնյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի վաղը։ Մասիս Մելքոնյանն իր խոսքում մեջբերեց Եվրոպական դատավորների խորհրդատվական Խորհրդի խորհրդատվական կարծիքը, ըստ որի 60-րդ կետի՝ ճիշտ չէ պատշաճ մասնագիտական չափանիշների խախտումները կապել զանցանքի հետ, որի արդյունքում կարող են մասնագիտական տույժեր կիրառվել։ Ըստ այդմ, … Read more

Կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ․ Factor․am

Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։ Թե ով է մեղադրյալը և ով է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարց բարձրացրել, մեզ հայտնի չէ։ Դատավոր Մելքոնյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ իր վերաբերյալ վարույթ է … Read more