Գյումրիում փնտրվում է հոգևորակա՞ն, որը չի հնչեցնի կաթողիկոսի անունը․ ԱԱԾ-ականները շրջում են եկեղեցիներով

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ տեղեկություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում, որ ԱԱԾ-ականները այցելել են Գյումրու եկեղեցիներ։ Նա որպես հավաստում իր խոսքի՝ նաև լուսանկար էր տեղադրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտից։ Նրանք նախ եղել են Վարդանանց հրապարակում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որի բակում է գտնվում Ֆրիդ Սողոյանի քանդակած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, … Read more

Խնդրանքս բոլոր քահանաներին․ Ձեր վախը մեր ժողովրդի վախն է, Ձեր տոկունությունը՝ մեր ժողովրդի ուժը

Իրականում այս պահին Հայաստանում պատերազմ է գնում լույսի և խավարի միջև, չարի ու բարու, հավատքի և անհավատության և այդ պայքարի առաջամարտիկները պետք է լինեն եկեղեցու զինվորները` քահանաները, քանզի իրենք են այն առաջամարտիկները, ովքեր կոչված են իրենց օրինակով աստծո խոսքն ու կամքը մեզ փոխանցելու։ Եվ հենց այդ պատճառով ոչ մի քահանա իրավունք չունի վախենալու կամ նահանջելու։ … Read more