1998-2008 թթ․ որևէ հարկատեսակ չի մեծացել, հակառակը․ Ռոբերտ Քոչարյան 

 

«Մենք ծրագրում նախատեսել ենք փոքր բիզնեսի համար հարկերի վերադարձ։ Սա էլ կարևոր, կարծում եմ խոստում է, որ պետք է հնչեցվի: Մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչները պետք է իմանան, որ այո, իրենք վճարելու են հարկերը, որովհետև դա որոշակի վարքագծային պատերն է ձևավորում, բայց նաև պետությունը վերադարձնելու է այդ հարկերը, թույլ տալով, որպեսզի փոքր բիզնեսը կարողանա հանգիստ շնչի և փորձի զարգանալ»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 6-րդ թթողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ 

«Դա ավելի շատ ուղղված է հենց աշխատատեղերի ստեղծմանը։ Դա շեշտակի հարց է լուծում սոցիալական տեսանկյունից։ Արդյունաբերական պոտենցիալը ստեղծելու համար պետք է արդեն նպատակաուղղված ոլորտային մոտեցում ցուցաբերվի։ Այս երկու ուղղությունները իրար հետ պետք է զարգանան։ Օրինակ, դու չես կարող միջին բիզնեսը ամբողջությամբ հարկերից ազատել։ Դա արդեն խնդիր է առաջացնելու բյուջեի համար։ Բայց միջին բիզնեսի ոլորտում ընտրել որոշ ճյուղեր և ճյուղային հատուկ վերաբերմունք ցուցաբերել, սա լրիվ հնարավոր է անել: Եվ սա այն դեպքն է, որ մենք արել ենք, սա այն դեպքը չի, որ ինչ-որ մի գյուտ ենք հորինում, մենք այդ ճանապարհով անցել ենք։ Իսկ հիմա, հիմա ճիշտ հակառակն են անում, հիմա տեսնում են մի տեղից հնարավոր է մի քիչ բան ավելացնել, եթե փողը չի հերիքում պարգևավճար տալու համար, անպայման մի ոլորտի վրա ինչ-որ մի լրացուցիչ բեռ են ավելացնելու»:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a Comment