Ինչպե՞ս է վերաշարադրվելու պատմությունը
Օրեր առաջ Հայոց ցեղասպանությանը նվիրված իմ տեսագրությանն ի պատասխան՝ ստացա հետեւյալ մեկնաբանությունը. «իսկ դու հասկացել էս որ վարչապետը ինչա ասո ւմ ՞։ հիմա հարց քէզ, չէ որ հայերը թուրքերի հետ ապրել են 1000 տարի ինչի համար որոշեցին ցեղասպանել՞ որովհետև քո նմանները ռուս թուրքական պատերազմին միացան»: Բնագրի ուղղագրությունը պահպանել եմ՝ ցույց տալու համար, որ գրագիտության ու