Լեւոն Զուրաբյան. «Սա արդեն կլոունություն էլ չի, սա Հայաստանում «կուլտուրական հեղափոխություն» իրականացնելու ադրբեջանական գործողություն է»

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է Ստեփան Զորյանի «Ցանկապատ»-ը աննշան մի հողակտորի համար երկու հայ գյուղացու միջև համառ կռվի մանրախնդիր ագահության մասին պատմվածք է, որն այնքան սեևեռուն է, որ շարունակվում է ընդհուպ մինչև ազգային արհավիրքի` թուրքական բանակի ներխուժման սկիզբը: Եվ ահա «Իրական Հայաստանի» նորաթուխ պրոպագանդիստը որոշում է ներկայացման հեղինակների … Read more

«Գեղագիտական տեղորոշումներ»՝ հարեւանների նյարդերը խնայելու համար

Այսօրվա Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական խնդիրներից է «հարեւաններին չնյարդայնացնելը»: Մեզ էլ, ցավոք սրտի, բավականին «նյարդային» հարեւաններ են բաժին ընկել՝ չգիտես, թե վաղը կամ մյուս օրն էլ ի՞նչը կարող է նրանց նյարդայնացնել, այսպես ասած՝ «կարմիր շորի» դեր խաղալ: Նրանք կարող են խիստ ջղայնանալ, եթե որեւէ տեղ տեսնեն Արարատ բիբլիական լեռը: Արդյոք դա վերաբերո՞ւմ է

Գոհար Մելոյան. «Իշխող ուժը նորից մանիպուլատիվ կերպով փորձում է գաղափարներին, մտքերին միս ու արյուն տալ իրավական ակտի տեսքով». «168 ժամ»

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, սեպտեմբերի 12-28-ը հանրային քննարկման է դրվել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին նախագիծը, որի հակիրճ բնութագրում նշված է․ «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ»։ Սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանն այս նախագծի բովանդակությանն … Read more

Կառավարությունը հանրային քննարկման է դրել Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության մասին որոշման նախագիծը

Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է դրել Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության մասին որոշման նախագիծը։ Նախագծի հակիրճ բնութագրի համաձայն՝ «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը … Read more

Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին. Փաշինյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 1991 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Այդ փաստաթղթով սկիզբ դրվեց մեր անկախ պետականության՝ Հայաստանի Հանրապետության հաստատման գործընթացին։ Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի հավաքական տրամադրությունը, կրում էր ընդամենը … Read more

ՔՊ-ականների «ժողովուրդը» շատ յուրահատուկ հասկացություն է

Վերջերս մի քանի անգամ հանդիպեցի «ժողովրդատյաց» կամ «ժողովրդին ատող» արտահայտությունների, որոնք շատ են սիրում օգտագործել հատկապես մեր իշխանավորները: Կա «ժողովուրդ»՝ իրականում անորոշ, հեղհեղուկ հասկացություն, այդ համատեքստում իշխանավորները նկատի ունեն ոչ այն է՝ էթնոսը, ոչ այն է՝ ազգը, ոչ այն է՝ ՀՀ քաղաքացիներին: Եվ կա «ժողովրդին սիրող», «ժողովրդի մասին մտածող» եւ «ժողովրդին ծառայող» մի արտակարգ անձնավորություն: … Read more

Ինչպե՞ս է վերաշարադրվելու պատմությունը

Օրեր առաջ Հայոց ցեղասպանությանը նվիրված իմ տեսագրությանն ի պատասխան՝ ստացա հետեւյալ մեկնաբանությունը. «իսկ դու հասկացել էս որ վարչապետը ինչա ասո ւմ ՞։ հիմա հարց քէզ, չէ որ հայերը թուրքերի հետ ապրել են 1000 տարի ինչի համար որոշեցին ցեղասպանել՞ որովհետև քո նմանները ռուս թուրքական պատերազմին միացան»: Բնագրի ուղղագրությունը պահպանել եմ՝ ցույց տալու համար, որ գրագիտության ու