«Ընդունելով Թրամփի առաջարկը՝ Հայաստանը դառնում է Խաղաղության խորհրդի անդամ, բայց 1 մլրդ դոլարի հարցը պետք է քննարկել»․ Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ խնդրում է Խաղաղության խորհրդում հիմնադիր անդամի տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին նվիրաբերել առնվազն 1 միլիարդ դոլար։ … Read more

Փաշինյանը ընդունել է Թրամփի հրավերը․ Հայաստանը միանում է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»: