Էլեկտրոնային ստորագրություն ունենալը միակ տարբերակն է աշխատող դառնալու համար. Ժորա Սարգսյան

Ըստ այդմ՝ նրանք, ովքեր եկամուտների հայտարարագրում են արել և ունեն էլեկտրոնային ստորագրություն, աշխատանքային հարաբերությունների դաշտում նորից պետք է պայմանագիրը ստորագրեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Էլեկտրոնային ստորագրությունն ունենալը կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք նոր են ընդունվելու աշխատանքի, և այն քաղաքացների համար, … Read more

Հայ դահուկորդը փակել է «Ադրբեջան» բառը իր մարզահագուստի վրա և տուգանվել • Tribune.am

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։ «Ազատության» հետ զրույցում երիտասարդ դահուկորդը պատմեց՝ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է՝ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։ Այս մասին գրում է «Ազատությունը»: «Փակեցի ու գնացի … Read more

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Հալեպում շարունակում է գործել՝ մատուցելով ծառայություններ

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել հյուպատոսությունը: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները. +963 964 422 005, +963 942 000 690:

Ա.Մ.-ի նկատմամբ սպանության փորձի գործը ուղարկվել է դատախազի հաստատմանը. ՔԿ • Tribune.am

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:  Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս … Read more

Հիմնվել է 3000 մ² վարդի ջերմոց

Արարատի մարզի Մխչյան բնակավայրում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով հիմնվել է 3000 մ² վարդի ջերմոց․ աջակցում ենք տնտեսվարողներին: Այդ մասին Ֆեյսբուքում #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Հալեպում բախումներ Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև․ զոհվել է առնվազն 9 մարդ

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում երեքշաբթի օրը սրվել է անվտանգային իրավիճակը՝ Սիրիայի կառավարության ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով։ France 24-ի հաղորդմամբ՝ բախումները դարձել են վերջին ամիսների ընթացքում ամենախոշորն ու ամենածանրը՝ հանգեցնելով առնվազն ինը մարդու մահվան, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Բախումներն ուղեկցվել են բնակելի թաղամասերի … Read more

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքում է ՊԱԿ-ի հետ համագործակցության մասին հրապարակումը

Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «կեղծ» է որակել իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթուղթը՝ այդ մասին հայտարարելով «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի՝ արքեպիսկոպոսը 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից, ինչին վերջինս կտրականապես չի համաձայնում։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրի նոր փոփոխությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է հետվճարի միջոցով կենսաթոշակների և նպաստների բարձրացման ծրագրին՝ մանրամասներ ներկայացնելով նոր փոփոխությունների վերաբերյալ։ Թորոսյանը նշել է, որ հունվարի 1-ից թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրից հետվճարի չափը կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ։

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտ

Հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։  Միջպետական և հանրապետական նշանակության … Read more

Վենեսուելան Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնությամբ ԱՄՆ կարտահանի մինչև 2 միլիարդ դոլարի նավթ. Reuters

Կարակասն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել մինչև 2 միլիարդ դոլարի վենեսուելական հում նավթի արտահանման շուրջ դեպի Միացյալ Նահանգներ։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, առանցքային այս համաձայնությունը նպատակ ունի նավթի մատակարարումները վերահասցեագրել Չինաստանից և միաժամանակ օգնել Վենեսուելային խուսափել նավթի արդյունահանման ավելի խոր կրճատումներից։ Պայմանավորվածությունը վկայում է, որ Վենեսուելայի … Read more