Մոտ ժամանակներս կհրավիրվի Ազգային եկեղեցական ժողով․ Գևորգ Դանիելյան • Tribune.am

Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, Armenia Sputnik–ին ասաց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ «Շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ մարդիկ ինչ-որ մի տեղ կսթափվեն, կհասկանան, … Read more

Ճանապարհային իրավիճակը հանրապետությունում․ մի շարք մարզերում մերկասառույց է

Հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Արդարադատության նախարարությունը հերքում է «OdaTV»-ի հրապարակումը նոր Սահմանադրության վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ «OdaTV»-ում հրապարակված տեղեկությունները՝ իբրև «պատմական որոշում» է կայացվելու և հայ ժողովուրդը դուրս է գալիս Սահմանադրությունից, ամբողջությամբ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:  «OdaTV»-ի լրատվական կայքում հրապարակվել է հոդված, իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից: Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր կետին՝ հայտնում ենք, որ Նոր … Read more

Լոպեսի համերգին ինչքան գումար է ծախսվել ու ինչքանը պիտի բյուջե վերադարձվի, հաշվում են դեռ. նախարար

The post Լոպեսի համերգին ինչքան գումար է ծախսվել ու ինչքանը պիտի բյուջե վերադարձվի, հաշվում են դեռ. նախարար appeared first on Tribune.am.

6 ամսականների մսուր մանկապարտեզ կլինի. Ժաննա Անդրեասյան • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Ժաննա Անդրեասյանը՝ Tour de Ski-ում հայ մարզիկի շուրջ միջադեպի մասին․ սպասում ենք ֆեդերացիայի պարզաբանումներին

Սպորտը պետք է լինի սպորտի մասին և կարևոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում՝ մրցման ժամանակ, հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին: Բնականաբար մենք տեղյակ ենք իրավիճակից, գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանի Ֆեդերացիային, որպեսզի առավել մանրամասն պարզաբանեն իրավիճակը, այդ պարզաբանումը ստանալուն պես կհասկանանք մեր հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է … Read more

Դավիթ Անանյանը քննադատում է Փաշինյանի ուխտերթը՝ այն որակելով քաղաքական օրակարգի առաջմղման գործիք

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հունվարի 6-ին կազմակերպված ուխտերթին և Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթին՝ այն գնահատելով ոչ թե զուտ կրոնական, այլ հստակ քաղաքական ենթատեքստ ունեցող գործողություն։ «1. Ինչ է տեղի ունեցել (փաստական ամփոփում) Երեկ՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց և … Read more

18 մլն դրամի արտոնություն՝ ՔՊ-ական Վահագն Արսենյանի «Ջերմուկ գրուպ»-ին. Factor.am

Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին Կառավարությունը կազատի 18 մլն դրամի մաքսատուրքից։ Ընկերությունը պատրաստվում է 224 մլն դրամի ներդրում կատարել՝ տեխնոլոգիաներ ներկրելով ոչ ԵՏՄ երկրներից։ Նշվում է, որ ընկերությունն ունի 558 աշխատատեղ 577 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2026 թվականին աշխատատեղերի … Read more

Սամվել Կարապետյանը մերժվել է Մեռելոց հիշատակի օրը հոր գերեզման այցելելու միջնորդությունից. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ Առաքելական Սուրբ … Read more