Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքում է ՊԱԿ-ի հետ համագործակցության մասին հրապարակումը

Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «կեղծ» է որակել իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթուղթը՝ այդ մասին հայտարարելով «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի՝ արքեպիսկոպոսը 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից, ինչին վերջինս կտրականապես չի համաձայնում։

Leave a Comment