Վերահաստատեցինք մեր ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն … Read more

Ինչո՞ւ է Նիկոլը շարունակում շոշափել ղարաբաղյան խնդիրը. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ինքնակոչ կարծիք, թե ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն Ինձ վերջին շրջանում շատ է հետաքրքրում հարցը, թե ինչու է Նիկոլը շարունակում շոշափել ղարաբաղյան խնդիրը: Երբեմն մեղադրելով նախկին իշխանություններին կամ Ռուսաստանին, երբեմն ընտրովի փաստաթղթեր հրապարակելով կամ Արցախի կորուստը որպես փառահեղ հաղթանակ ներկայացնելով: Չէ՞ որ… 1.) Արցախի կորուստը, ցավոք, … Read more

«Ոչ, մենք չենք խոսել այդ մասին». Մարթա Կոսը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը չի հնչեցրել Ադրբեջանում

«Ես դա չգիտեմ: Այդ հարցը, հավանաբար, ևս կլինի քննարկման մաս»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց ծննդավայր վերադարձի մասին, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Հանձնակատարն ասաց, որ աջակցում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նաև մեծ օգնություն կա որոշ անդամ երկրների և … Read more

«Այո, ես եմ ասել, որ հնչեցնեն Վեհափառի անունը». Կոտայքի թեմի առաջնորդ

Կիրակի Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք: Պատարագի ընթացքում Տեր Մաշտոց քահանան, ինչպես որ հարկն է, հնչեցրել է Վեհափառ հայրապետի անունը: «News.5tv.am»-ը կապվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանի հետ՝ հարցնելով՝ ճի՞շտն է, … Read more

Ծախսվել է 20 մլն եվրո, ոչ մի մետր օդային գիծ չի կառուցվել, ենթակայանների տարածքներն էլ դեռ արոտավայր են… կարևորը ռեկլամը տեղն է՝ 500մլն ներդրում

Կովկասյան էլեկտրահաղորդման ծրագիրը KfW բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ է, որը հաստատվել է 2015թ.-ին, և որի վարկային միջոցներով պետք է կառուցվեր 400/220կՎ Դդմաշեն ենթակայանը, մոտ 100կմ 400կՎ և 7կմ 500կՎ օդային գիծ, ինչպես նաև հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան Այրումում 350Մվտ հզորությամբ: Տասը տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, բայց հաղթող չի որոշվել, սակայն … Read more

Տեղահանված շուրջ 200 բուժաշխատողներ զարգացրել են առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ իրենց հմտությունները

Անցնող 2 տարիներին Եվրոպայի խորհուրդն աջակցել է Հայաստանին՝ Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ու նրանց ինտեգրման հարցում։ Դեռ 2024 թվականի ապրիլին՝ արձագանքելով փախստականների զգալի հոսքին դեպի Հայաստան՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստել էր գործողությունների փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում էր 2․8 միլիոն եվրո և ներառում էր 6 բաղադրիչ՝ այդ թվում՝ աջակցություն Ղարաբաղից տեղահանված բուժաշխատողների մասնագիտական ու սոցիալական … Read more

Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության 3 տարվա ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել. Փաստաբանը՝ փորձաքննության մասին

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։ Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։ Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը … Read more

Այս տարվա 22-րդ դեպքը. «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել. Factor.am

Այս տարվա ընթացքում մահվան 22-րդ դեպքն է գրանցվել բանտում։ Այսօր գրեթե լուսադեմին կալանավոր է մահացել։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից։ «Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 04:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված 67-ամյա անձի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն: Ժամը 04:30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»,- … Read more

Զախարովան՝ Մոգերինիի ձերբակալության մասին․ «ԵՄ-ն աչք է փակում իր կոռուպցիոն խնդիրների վրա, բայց դասեր տալիս մյուսներին»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ի նախկին արտաքին քաղաքական ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի բելգիական ոստիկանության կողմից ձերբակալումը՝ հայտարարելով, որ Եվրոպական միությունը տարիներ շարունակ անտեսում է սեփական կոռուպցիոն խնդիրները, սակայն մշտապես «դասեր է տալիս մյուսներին»։ «Եվրոպական միությունում ամեն օր միլիոնավոր եվրոներ հոսում են «կոռուպցիոն խողովակներով» դեպի Կիև և այնտեղից՝ մասնավոր գրպաններ։ Սա շարունակվում է … Read more

Ֆեդերիկա Մոգերինին և բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ կալանավորվել են խոշոր խարդախության գործով

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի օրը բելգիական ոստիկանության կողմից բերման է ենթարկված երեք անձանց շարքում է՝ կապված Բրյուգեում դիվանագետների համար նախատեսված ակադեմիայի ֆինանսավորման շուրջ իրականացվող խարդախության լայնածավալ քննության հետ, հայտնում են Euractiv-ը և De Standaard-ը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։ Բելգիական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունում (EEAS), … Read more