Ադրբեջանի նախագահը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները։ Նախաբանից հանվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումները։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ փոփոխված Սահմանադրության հիմքում այժմ դրված են Ադրբեջանի անկախության փաստաթղթերը՝ 1991 թվականի հռչակագրերն ու գործող Սահմանադրությունը։ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը մինչ այժմ սահմանել էին Նախիջևանի ինքնավար կարգավիճակն ու սահմանները … Read more

Փետրվարին բացահայտվել են տասնյակ հարկային իրավախախտումներ. Պետական եկամուտների կոմիտե

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է փետրվար 1-28-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային … Read more

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել. Հակակոռուպցիոն դատարան

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին (Սաշիկ) կալանավորելու որոշում է կայացրել։ Դատարանից ԶԼՄ-ներին հայտնել են, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն  է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։

ՔԿ-ն ներկայացրել է անչափահասների կողմից նախորդ տարի կատարված հանցագործությունների վիճակագրությունը

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է … Read more

Դատարանը կալանք է կիրառել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ • Tribune.am

Նախաքննական մարմինը փետրվարի 24-ին միջնորդել է դատարանին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին Հակակոռուպցիոն դատարանից։ «Նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ալեքսանդր Սարգսյանին … Read more

Կարգախոսը պետք է ծնվի մարդկանցից, ոչ թե փակ սենյակներում. Գագիկ Ծառուկյան • Tribune.am

Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու։ Գրել է Գագիկ Ծառուկյանը։ «Վերջին շրջանում հանդիպումների ժամանակ ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ կարգախոսով ենք մենք գնալու ընտրությունների։ Մի բան հաստատ կարող եմ ասել. չի´ լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել։ Կարգախոսը պետք է … Read more