Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից: 69912_b.jpg (940 … Read more

Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ինչպես են իրենց միլիոնները կուտակել

Նիկոլ Փաշինյանը Radio France International-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև դիտարկմանը, թե քաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված։ Վարչապետը հարցրել է, թե որտեղ է երևում, որ ՀՀ-ում քաղաքական լարված իրավիճակ կա։ «Եվրամիության բոլոր երկրներում կամ երկրների մեծամասնությունում քաղաքական իրավիճակը շատ լարված է, չափազանց ծայրահեղ լարված է, Եթե հարցին դիտարկենք ձեր տրամաբանությամբ, իսկ ժողովրդավարական երկրներում … Read more

Ադրբեջանի և Հայաստանի միջև գործնականում ինչ-որ առումով դե յուրե հաստատված է խաղաղություն․ Փաշինյան

«Գործնականում խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց գործնականում խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, և 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունվել է խաղաղության հռչակագիրը»: Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․ «Եվ գործնականում արդեն ավելի քան երկու տարի Հայաստան-Ադրբեջան սահմանային կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չունենք: 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի … Read more

«Հայաստան»-ն առաջարկում է նախագիծ, որը ՊՆ, ՆԳՆ և ԱԱԾ ղեկավարներին կպարտադրի ԱԺ-ում ներկայացնել Շաքիի դեպքի մանրամասները

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նախագիծ ընդունել ու պարտադրել Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին խորհրդարան գալ ու հանրությանը ներկայացնել Շաքիում կատարվածի մանրամասները, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հասել գյուղ ու ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչ գործողություններ են նրանք արել: Այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այդ հարցն … Read more

Ադրբեջանում դեմ են Ալիևի որոշմանը․ տասնյակ ձերբակալվածներ կան •

Ադրբեջանում գրանցվել են հասարակական կարգի լուրջ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման կանոնակարգի ներդրման հետ, որը սահմանվել է Նախարարների կաբինետի համապատասխան որոշմամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունը վկայակոչելով։ Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Բաքվում մի խումբ անձինք կոնֆլիկտներ են ստեղծել կրթական հաստատությունների աշխատակիցների հետ՝ կապված միասնական դպրոցական … Read more

Երևանի քաղաքապետարանում նախատեսում են հունվարից բարձրացնել աշխատավարձերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների աշխատավարձերը նախատեսվում է զգալիորեն բարձրացնել։ Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, ավագանու նիստում կքննարկվի աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի նախագիծը, որի ընդունումից հետո նոր դրույքաչափերը կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախագծով առաջարկվում է աշխատավարձերը հաշվարկել պետական պաշտոնյաների վարձատրության համար կիրառվող սկզբունքով՝ բազային աշխատավարձը բազմապատկելով յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված գործակցով։ Ըստ նախագծի՝ … Read more

Տարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

«Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների երկար պատմություն ունի։ Դեռ 2016 թվականին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն, ըստ էության, վերաբերում է մեր համակարգերի մոտարկմանն ու ստանդարտների ներդրմանը»: Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը նպատակ ունի՞ անդամակցել ԵՄ-ին։ «2018 թվականից հետո մենք … Read more

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացիներ Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին

Տնտեսագիտության բնագավառի 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի տնտեսագետներ Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին՝ մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերին նվիրված աշխատանքի համար, հաղորդում է Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիան: Նշվում է, որ երկու գիտնականները մշակել են մակրոտնտեսական նոր մոդելներ, որոնք նշանակալիորեն ընդլայնել են կայունացման արդյունավետ քաղաքականության իրականացման հնարավորությունները: Այդ մոդելների հիման վրա ֆինանսական և դրամավարկային քաղաքականության … Read more

Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը Աշխարհի առաջնությունում — MediaNews

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի 2026 թվականի առաջնությունում: 65 կգ` Գառնիկ Չոլաքյան75 կգ` Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան85 կգ` Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան95 կգ` Դավիթ Հովհաննիսյան110 կգ` Գարիկ Կարապետյան+110 կգ` Վարազդատ ԼալայանՀավաքականի գլխավոր մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան, երկրորդ մարզիչ՝ Դավիթ Մուրադյան 57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան86 կգ` Էմմա Պողոսյան, … Read more

ԱԺ-ն վավերացրեց COP17-ի անցկացման համաձայնագիրը

Ազգային ժողովն այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստում վավերացրեց հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման վերաբերյալ համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի կառավարությունը մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երևանում COP-17-ի անցկացման համար: Ազգային ժողով ժամանած արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ COP-17-ի համար բոլոր … Read more