Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն համբույրը մերժում է ստացել: Էրդողանի կինը ձեռքը հետ է տարել, քանի որ, ըստ շարիաթի օրենքների, օտար տղամարդուց համբույր ստանալը խստիվ արգելվում է: Մակրոնը Անկարայում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների … Read more

Իրանից հայտնում են՝ ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ

Այսօր Իրանի հարավ-արևմուտքում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ՀՊԿ) ռազմածովային ուժերի մեկ անդամ, հաղորդել է Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը։ «Հեղափոխության պահապանների կորպուսի անդամ Մոհամմադ Ռեզա Խազինին վիրավորվել է բեկորային հարվածից և թշնամու անօդաչու թռչող սարքերին դիմակայելիս նահատակվել է»: Սա տեղի է ունեցել Մահշահր նավահանգստային քաղաքում, որը գտնվում … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ. Ա.-ն, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ և գտնվելով 25/20 ընտրատեղամասի բակում, գործելով ընտրողների կողմից իրենց ընտրական իրավունքն ազատ և անկախ իրականացնելու գործընթացին միջամտելու, նրանց կամարտահայտության վրա ներգործելու ուղղակի դիտավորությամբ, հունիսի 7-ին ընտրատեղամաս ժամանած … Read more

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը իրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

«Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է և հստակ հայտարարություններ են արվել։ Անցյալ շաբաթ էլ, երբ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց … Read more

Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին, ռազմական օդանավակայանին և լցանավերին

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի տարածքում գտնվող նավթային ենթակառուցվածքների և ռազմական նշանակության օբյեկտներին։ Սարատովում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Մարզպետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ զոհվել է մեկ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Նրա խոսքով՝ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Մոնիթորինգային տելեգրամյան ալիքների պնդմամբ՝ հարձակման թիրախը եղել … Read more

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է — MediaNews

Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու ձեր վարորդական վկայականը։ ՆԳՆ-ից իրազեկում են, որ ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝ ▪️ անձը հաստատող փաստաթուղթ,▪️ 50000 ՀՀ դրամ պետական … Read more

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հուլիսի 7-ին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակումների։ Հրամանատարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «ճշգրիտ կառավարվող զենքերը» հարվածել են Իրանում գտնվող 80 թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական և վերահսկողական ցանցերի, ափամերձ ռադարային կայանների, … Read more

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Այս տարվա սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝ մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու … Read more

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ «Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32 … Read more

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Կոտայքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: «Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված, … Read more