Իսրայելը լիակատար աջակցություն է հայտնում ԱՄՆ-ի վճռական որոշմանը Վենեսուելայի հարցում․ Նեթանյահու

Իսրայելի կառավարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԱՄՆ-ի վճռական որոշմանը և Վենեսուելայի վերաբերյալ վճռական գործողություններին․ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։  «Խոսքն աշխարհի մեկ այլ տարածաշրջանում ազատության և արդարության վերականգնման մասին է»,-հավելել է Իսրայելի վարչապետը։ Ըստ նրա՝ Լատինական Ամերիկայում ականատես ենք լինում պատմական տեղաշարժի՝ երկրները «վերադառնում են ամերիկյան առանցքին և վերականգնում կապերն Իսրայելի հետ»։  Շաբաթ … Read more

Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել. իրավապաշտպաններ

Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել, կիրակի օրը հայտնել են իրավապաշտպան կազմակերպությունները: Չի նշվում, թե զոհերը ցուցարարներից են, թե իրավապահներից: Reuters-ը հաղորդում է, որ կտրուկ գնաճի դեմ բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում՝ կատաղի բախումներ առաջացնելով ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Շաբաթվա ընթացքում ինչպես պետական լրատվամիջոցները, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել … Read more

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում հունվարի 4-ի ցերեկը, hունվարի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ … Read more

Եթե ՔՊ-ն ընտրվի օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է ՀՀ վարչապետը, ով է կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ-ն գոյություն չի ունենա, եթե ՔՊ-ն ընտրվի Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Mediahub.am-ի հետ զրույցում մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան…, բայց թե՛աշխարհագրականորեն, թե՛, … Read more

Վարչապետի կամքին տուրք տալով Սուրբ և Անմահ Պատարագից հատվածներ զեղչելը Խորհուրդը դարձնում է թատերական ներկայացում. Գենադի Մնացականյան

Բազում անգամներ և բազմաթիվ մասնագետների կողմից բացատրվել է Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում որևէ հատված զեղչելու անթույլատրելիության մասին։ Բացատրվել է, որ նման դեպքերում Սուրբ և Անմահ Պատարագը անարգվում է, իսկ անարգվողը մեծագույն անեծքի ու մեղքի տակ է հայտնվում։ Եւ ո՛չ միայն Պատարագիչ հոգևորականին է այդ նզովքն ու մեղքը վերաբերում, այլ նաև նրանց, ովքեր իրենց ներկայությամբ … Read more

Վարորդն ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը և անկանոն կրակոցներ արձակել. Shmshyan.com

Հունվար 04,2026 15:02 Shmshyan.com. Դեկտեմբերի 30-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Հ.-ն Երևանի շենքերից մեկի բակում կայանում է «Hummer» մակնիշի ավտոմեքենան, ապա մեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ ու սկսում օդ անկանոն կրակոցներ արձակել: … Read more

Վենեսուելայի Գերագույն դատարանը փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը որոշում է կայացրել, ըստ որի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ժամանակավորապես պետք է ստանձնի Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք՝ Մադուրոն գերեվարվել էր ԱՄՆ զինված ուժերի իրականացրած գործողության ընթացքում։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը կստանձնի «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երկրի վարչական շարունակականությունն ու ազգի … Read more

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են մարդատար ավտոմեքենաների համար

Ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են մարդատար ավտոմեքենաների համար․ ABC Media-ին հայտնեց Ճանապարհային դեպարտամենտի մամուլի քարտուղարը։ Միայն Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքն են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար բաց են։

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ․ ԱՄՆ-ում Դանիայի դեսպան

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ․ այսպես է ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսեն արձագանքել Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնյաներից մեկի կնոջ գրառմանը, որտեղ Գրենլանդիան պատկերված էր ամերիկյան դրոշի գույներով։ «Բարեկամական հիշեցում ԱՄՆ-ի և Դանիայի Թագավորության մասին. մենք մտերիմ դաշնակիցներ ենք և պետք է շարունակենք համատեղ աշխատել որպես այդպիսին․ Միացյալ Նահանգների անվտանգությունը նաև Գրենլանդիայի … Read more

Թրամփը գործի է դրել Մոնրոյի դոկտրինը` Ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի. Վլադիմիր Մարտիրոսյան

«Գլոբալ առումով այսքանից հետո չեմ նախանձում միջազգային իրավունքի մասնագետներին: Հատկապես, երբ նրանք աշխարհի տարբեր համալսարաններում տարբեր աուդիտորիաներում մասնագիտության ուժով ստիպված լինեն դասախոսել վերջնականապես այլեւս գոյություն չունեցող այդ դիսցիպլինը: Ձերդ մեծություն քաղաքականություն:Աշխարհում այլեւս ոչ մեկին ոչ մի հիմնավորում, սկզբունքին հետեւել պետք չէ սեփական շահերն առաջ տանելու համար: Այդպես է պետք շահերին եւ վերջ: Առաջ գոնե հիմնավորում … Read more